Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Բանջարեղենի գույնը. ի՞նչ է այն նշանակում

Գունանյութերի քիմիական կառուցվածքից կախված՝ դրանք կարելի է բաժանել չորս հիմնական խմբի`

  • քլորոֆիլ
  • կարոտինոիդ
  • բետա-պիգմենտ
  • ֆլավոնոիդ

Քլորոֆիլ

Քլորոֆիլը բույսերում առկա կանաչ պիգմենտն է: Արևի լույսի կլանումը բոլոր բույսերում խթանում է ֆոտոսինթեզի առաջացումը: Նախ, այն պատասխանատու է դրանց աճի համար: Այն նաև շատ կարևոր է մարդու օրգանիզմի կանոնավոր գործունեության համար: Այն ունի հակաօքսիդանտային և հակաբորբոքային հատկություններ և նպաստում է վերքերի արագ բուժմանը: Բացի այդ, այն օրգանիզմին մատակարարում է մագնեզիում, օգնում արյան միջոցով թթվածնի տեղափոխմանը դեպի բջիջներ և հյուսվածքներ և ունի հակաաթերոսկլերոտիկ հատկանիշներ: Քլորոֆիլը նաև հանդիսանում է հակաքաղցկեղածին տարր, քանի որ օրգանիզմը պաշտպանում է տոքսիններից և շատ դեղերի կողմնակի ազդեցություններից:

Կարոտինոիդ

Կարոտինոիդներով է պայմանավորված է շատ բույսերի` մրգերի, բանջարեղենի, ծաղիկների դեղնանարնջագույն գույնը: Այս գունանյութերի ամենակարևոր ներկայացույցիչներն են` բետա-կարոտինը, լիկոպինը, քսանտոֆիլը, լյուտեինը և զեաքսանտինը: Մարդու օրգանիզմում կարոտինոիդներն իրականացնում են երկու հիմնական գործառույթ: Նախ, դրանք հակաօքսիդանտ են և չեզոքացնում են ազատ ռադիկալները: Դրանք կանխարգելում են քաղցկեղային շատ հիվանդություններ: Կարոտինոիդները հատկապես կարևոր են աչքերի նորմալ գործունեության համար: Դրանք նվազեցնում են աչքի այնպիսի հիվանդությունների վտանգը, ինչպիսիք են մակուլյար դեգեներացիան, կատարախտը և աչքի ցանցաթաղանթի դեգեներացիան: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ այս գունանյութերը կարող են կարևոր դեր կատարել սրտանոթային հիվանդության կանխարգելման համար:

Vegetable color

Բետա-պիգմենտներ

Բետա-պիգմենտները նույնպես գունանյութերի շատ տարածված տեսակ են: Դրանք նույնպես  առաջանում են համեմատաբար փոքր թվով բույսերում: Դրանք բույսերին տալիս են դեղին, նարնջագույն, կարմիր և  մանուշակագույն գույն: Գունանյութերի այս խմբի դեղաբանական առավելությունը հիմնականում կապված է դրանց հակաօքսիդանտային հատկության հետ: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բետա-պիգմենտները նպաստում են օքսիդանտային սթրեսի պատճառով մարդու օրգանիզմին հասցված վնասի նվազեցմանը` օրգանիզմում ազատ ռադկալների (օքսիդանտների) և հակաօքսիդանտների միջև հավասարակշռության խախտման դեպքում: Բացի այդ, միացությունների այս խումբը, վերացնելով ազատ ռադիկալները օրգանիզմում, խոչընդոտում է բջիջների լիպիդային օքսիդացմանը:

Ֆլավոնոիդ

Ֆլավոնոիդները ծաղիկներում, բանջարեղեններում և մրգերում պարունակվող հիմնական գունանյութերն են: Դրանք լինում են շատ տարբեր գույների` դեղինից մինչև կապույտ: Ֆլավոնոիդները դասակարգվում են որպես ամենահաճախ հանդիպող անտոցիանիններ` նյութեր, որոնց կենսաբանական ակտիվությունը հիմնականում կապված է արյունատար անոթների և արյան շրջանառության համակարգի հետ: Հայտնի է, որ դրանք ազդում են մանր արյունատար անոթների պատերի ամրության վրա և ունեն հակաթրոմբային ազդեցություն: Այս տարրերը նույնպես բարենպաստ ազդեցություն ունեն  սրտամկանի միջով արյան շրջանառության վրա, ինչի պատճառով էլ դրանք որպես այլընտրանք, կարող են օգտագործվել սրտի կորոնար հիվանդության դեպքում: Վերջին ժամանակներում հետազոտողները նկատել են նաև ֆլավոնոիդի հակաօքսիդանտային հատկությունը և սկսել են դրանք օգտագործել` որպես բնական հակաօքսիդանտներ և, այսպես կոչված, ազատ ռադիկալների կլանիչներ, որոնք քաղցկեղների առաջացման կամ բջիջների ծերացման համար պատասխանատու մոլեկուլներն են:  Ֆլավոնոիդները նաև ունեն ծանր մետաղների հետ փոխազդելու հատկություն, որը բերում է այդ վնասակար տարրերի հեռացմանը օրգանիզմից:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Աղցան Ուոլդորֆ-Աստորիա

Աղցան Ուոլդորֆ-Աստորիա

Ուոլդորֆ-Աստորիա աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Գունդելի բլիթներ

Գունդելի բլիթներ

Գունդելի բլիթների բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Աղցան կեսար հավով

Աղցան կեսար հավով

Կեսար աղցանի բաղադրատոմս

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Մարինացված սաղմոն ոսպի աղցանով

Մարինացված սաղմոն ոսպի աղցանով

Ոսպով և սոուսով մարինացված սաղմոնի բաղադրատոմս: