Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Բանջարեղենային հնարամտություններ ուտեստները համեմելու համար

Պատրաստի և առաքվող ուտեստները կարելի է արագորեն համեմել` ավելացնելով բանջարեղեն կամ արագ սառեցված ոլոռ կամ կտրտած լոլիկ:

Եթե մատուցում եք սառեցված ձկան ձողիկներ, մենք խորհուրդ ենք տալիս դրանք համադրել սառեցված ոլոռի և եգիպտացորենի հետ:

Ստորև բերված են մի քանի եղանակներ` պատրաստի ուտեստները զարդարելու համար.

  • Պիցցայի վրա կարելի է դնել  առանց ջրի պահածոյացված լոլիկ (ամենալավը դրա և կանաչեղենի, համեմունքների կամ սխտորի համադրությունն է) և սառեցված բանջարեղեն, օրինակ,  կտրտած սպանախ, բրոկկոլի, ոլոռ և եգիպտացորեն: Այդ ամենի վրա շաղ տվեք պանիր կամ չորացրած հացի փշրանքներ:
  • Սառեցված լազանյայի վրա կարելի է դնել դդմիկի կամ լոլիկի հաստ շերտեր: Այդ ամենի վրա շաղ տվեք մանրացված պարմեզան և թխեք: Մատուցեք որևէ աղցանի հետ:
  • Պատրաստի մեքսիկական ուտեստը կարելի է մատուցել տեղում արագ պատրաստված սալսա սոուսով: Խորանարդաձև կտրատեք մի քիչ լոլիկ, վարունգ, մեկ սոխ և մի քիչ նեխուր: Խառնեք բոլոր բաղադրիչները և համեմեք աղով ու պղպեղով: Ավելացրեք խորանարդաձև կտրատված չիլի պղպեղ և թարմ կտրատած համեմ:
  • Սառեցված կարկանդակի վրա ցանկալի է ավելացնել բանջարեղենի շերտ և թխել այն մինչև լավ տաքանա, իսկ բանջարեղենը փափկի: Խորհուրդ է տրվում կտրտել մի քիչ սունկ ու լոլիկ և երկարությամբ կտրտել տարբեր գույնի տաքդեղներ ու դդմիկ:
  • Նրբաբլիթ կամ տորտիլլա գնելիս, կարելի է դրանք լցոնել կտրտած սառեցված սպանախով, կարիք չկա հալեցնել այն: Կարելի է օգտագործել սպանախի ռուլետներ` կաթնաշոռի և կտրտած կանաչ կամ գլուխ սոխի հետ խառնած: Դրեք այն հրակայուն ամանի մեջ, լցրեք վրան 1-2 տարա կտրտած լոլիկ` կանաչեղենով, վրան շաղ տվեք մի քիչ քերած պանիր և թխեք:
  • Հնդկական ուտեստների հետ կարելի է պատրաստել ռաիտայի պես աղցան: Անհրաժեշտ է խորանարդաձև կտրտած վարունգին խառնել կանաչ կամ գլուխ սոխ, քերած գազար և կտրտած ջրկոտեմ կամ համեմ` ցածր յուղայնությամբ բնական յոգուրտի հետ: Վրան շաղ տվեք թարմ կտրտած անանուխ և մի փոքր աղացած չիլի:
  • Չինական ուտեստներից խորհուրդ ենք տալիս պարզ արևելյան աղցանը: Խառնեք թարմ լոբու ծիլեր` կտրտած կանաչ կամ գլուխ սոխ, պահածոյացված բամբուկի ծիլեր և կտրտած տերեփուկ: Այս աղցանը մատուցեք չինական կաղամբի տերևների վրա՝ վրան շաղ տալով մի փոքր քնջութի ձեթ կամ սոյայի սոուս:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր
Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգը Թաիլանդում ամենահայտնի ապուրն է, որը պատրաստում են հավի մսի արգանակով, սնկով, կիտրոնի կտորներով ու տերևներով և մանր ծովախեցգետիններով, որոնք շատ սիրված են թաիլանդցիների կողմից:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Իմամ բայալդի՝ սմբուկով ուտեստ
Իմամ բայալդի՝ սմբուկով ուտեստ

Գոյություն ունեն բազմաթիվ լեգենդներ՝ կապված այս ուտեստի ծագման հետ: Համաձայն դրանցից մեկի՝ իսլամական հոգևորական իմամն ուշագնաց է եղել, երբ առաջին անգամ փորձել է այս ճաշատեսակը:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ֆալաֆել՝ բուսակերների կոտլետներ
Ֆալաֆել՝ բուսակերների կոտլետներ

Սիսեռից խրթխրթան բլիթների՝ ֆալաֆելի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Պնդուկով սաղմոն
Պնդուկով սաղմոն

Պնդուկով սաղմոնի պատրաստման բաղադրատոմս:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Բանջարեղենային հնարամտություններ ուտեստները համեմելու համար

Պատրաստի և առաքվող ուտեստները կարելի է արագորեն համեմել` ավելացնելով բանջարեղեն կամ արագ սառեցված ոլոռ կամ կտրտած լոլիկ:

Եթե մատուցում եք սառեցված ձկան ձողիկներ, մենք խորհուրդ ենք տալիս դրանք համադրել սառեցված ոլոռի և եգիպտացորենի հետ:

Ստորև բերված են մի քանի եղանակներ` պատրաստի ուտեստները զարդարելու համար.

  • Պիցցայի վրա կարելի է դնել  առանց ջրի պահածոյացված լոլիկ (ամենալավը դրա և կանաչեղենի, համեմունքների կամ սխտորի համադրությունն է) և սառեցված բանջարեղեն, օրինակ,  կտրտած սպանախ, բրոկկոլի, ոլոռ և եգիպտացորեն: Այդ ամենի վրա շաղ տվեք պանիր կամ չորացրած հացի փշրանքներ:
  • Սառեցված լազանյայի վրա կարելի է դնել դդմիկի կամ լոլիկի հաստ շերտեր: Այդ ամենի վրա շաղ տվեք մանրացված պարմեզան և թխեք: Մատուցեք որևէ աղցանի հետ:
  • Պատրաստի մեքսիկական ուտեստը կարելի է մատուցել տեղում արագ պատրաստված սալսա սոուսով: Խորանարդաձև կտրատեք մի քիչ լոլիկ, վարունգ, մեկ սոխ և մի քիչ նեխուր: Խառնեք բոլոր բաղադրիչները և համեմեք աղով ու պղպեղով: Ավելացրեք խորանարդաձև կտրատված չիլի պղպեղ և թարմ կտրատած համեմ:
  • Սառեցված կարկանդակի վրա ցանկալի է ավելացնել բանջարեղենի շերտ և թխել այն մինչև լավ տաքանա, իսկ բանջարեղենը փափկի: Խորհուրդ է տրվում կտրտել մի քիչ սունկ ու լոլիկ և երկարությամբ կտրտել տարբեր գույնի տաքդեղներ ու դդմիկ:
  • Նրբաբլիթ կամ տորտիլլա գնելիս, կարելի է դրանք լցոնել կտրտած սառեցված սպանախով, կարիք չկա հալեցնել այն: Կարելի է օգտագործել սպանախի ռուլետներ` կաթնաշոռի և կտրտած կանաչ կամ գլուխ սոխի հետ խառնած: Դրեք այն հրակայուն ամանի մեջ, լցրեք վրան 1-2 տարա կտրտած լոլիկ` կանաչեղենով, վրան շաղ տվեք մի քիչ քերած պանիր և թխեք:
  • Հնդկական ուտեստների հետ կարելի է պատրաստել ռաիտայի պես աղցան: Անհրաժեշտ է խորանարդաձև կտրտած վարունգին խառնել կանաչ կամ գլուխ սոխ, քերած գազար և կտրտած ջրկոտեմ կամ համեմ` ցածր յուղայնությամբ բնական յոգուրտի հետ: Վրան շաղ տվեք թարմ կտրտած անանուխ և մի փոքր աղացած չիլի:
  • Չինական ուտեստներից խորհուրդ ենք տալիս պարզ արևելյան աղցանը: Խառնեք թարմ լոբու ծիլեր` կտրտած կանաչ կամ գլուխ սոխ, պահածոյացված բամբուկի ծիլեր և կտրտած տերեփուկ: Այս աղցանը մատուցեք չինական կաղամբի տերևների վրա՝ վրան շաղ տալով մի փոքր քնջութի ձեթ կամ սոյայի սոուս:
Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description