
Բալանսավորված սննդակարգ
Բոլորը գիտեն, որ սովի մատնող սննդակարգերը ցանկալի արդյունքի չեն հանգեցնում, քանի որ նորմալ սննդակարգի վերադառնալուց հետո այդքան դժվարությամբ կորցրած քաշը վերականգնվում է՝ երբեմն նաև ավելանում:
Սա թույլ չտալու համար պետք է սովորենք, թե ինչպես քաշ կորցնել առանց սոված մնալու`բալանսավորված սննդակարգով և առողջ սննդով: Ի՞նչ մթերքներ է ներառում առողջ սննդակարգը: Ահա մի քանի մթերք, որոնք օգնում են մեզ կորցնել քաշ.
- Հավի միսն ամենաքիչ յուղայինն է. այն կարող եք օգտագործել առանց վախենալու, որ ավելորդ կիլոգրամներ կհավաքեք:
- Որոշ կաթնամթերքներ, ինչպես կաթնաշոռը, բնական յոգուրտը (մածունը), նույնպես նպաստում են քաշը կորցնելու ընթացքին՝ հատկապես եթե յուղազրկված են: Պանրային մթերքները քաշ կորցնելու համար հարմար չեն:
- Մրգերը հատուկ հատկություններ ունեն, որ օգնում են քաշ կորցնելուն:
- Դարչինը, մեղրը և խնձորի քացախը նույնպես հզոր օգնություն են քաշ կորցնելու համար:
Կարիք չկա սովի մատնվելու մի քանի կիլոգրամ կորցնելու համար: Սա հնարավոր է անել նաև քաշի արդյունավետ կորուստ առաջացնող մթերքներով հարուստ բալանսավորված և առողջ սննդակարգի միջոցով: