This website uses cookies. By using this website you consent to our cookie policy.

More details

Ասիական խոհանոցներ

Ասիական խոհանոցներով ճամփորդությունն իրոք ապշեցուցիչ է: Ասիական խոհանոցը հիմնվում է յուրաքանչյուր երկրում գոյություն ունեցող սովորույթների, բաղադրիչների բազմազանության, համերի և ցնցող բույրերի անսովոր համադրության վրա: Ասիայի շատ կրոնների ավանդույթները շատ նշանակալից են, քանի որ այն ենթադրում է, որ ուտելիքը ոչ միայն մարմինն է սնուցում, այլ նաև հոգին: Այս խոհանոցի աննկարագրելի համը գալիս է նրանից, որ այն մեծագույն դինաստիաների թագավորական սեղաններից է “իջել”:

Բանջարեղենային քանդակներ

Բանջարեղենի և մրգերի փորագրման արվեստը հայտնի է չինական, կորեական, և ճապոնական խոհանոցներում, բայց թայլանդական խոհանոցի յուրահատկությունն է: Մրգերից ու բանջարեղենից պատրաստված արվեստի հիասքանչ գործերը մատուցվում են խնջույքների և հատուկ առիթների ժամանակ, դրանք նաև բերվում են տաճար՝ որպես զոհաբերություն:
 
 asian carving cooking
 
Բրնձի թագավորություն

Ամենահայտնի ասիական խոհանոցներից մեկը չինականն է, ավելի ճիշտ՝ Կանտոն խոհանոցը: Չինական խոհանոցում իշխող բաղադրիչներն են՝ բրինձը, բանջարեղենը և սոյան: Միսն ու ձուկն այստեղ այնքան չեն օգտագործվում որքան այլ խոհանոցներում:

Նրանք ուտում են ամեն ինչ բացի...օդանավերից

Չինական խոհանոցը ներառում է տարածաշրջանային բոլոր խոհանոցները: Չինական ուտելիքներ մատուցող աշխարհի խոհանոցները հիմնականում առաջարկում են Կանտոն խոհանոցը: Սա գալիս է նրանից, որ կանտոններն ամբողջ աշխարհում ամենահաճախն են ռեստորան բացում: Նրանց շնորհիվ յուրաքանչյուրը կարող է ստուգել այն հայտնի ասացվածքի իմաստը, որը նկարագրում է այս խոհանոցի բազմազանությունը, «Կանտոններն ուտում են այն ամենն ինչ ունի երկու ոտք՝ բացի մարդկանցից, այն ամենն ինչ ունի չորս ոտք՝ բացի սեղաններից, և այն ամենն ինչ ունի երկու թև՝ բացի օդանավերից»:

 Recipes for Health Asian Pasta
 

Լավ բարքեր

Չինական սեղանի վարվելաձևերից կարևոր տարր է ճպճպացնելու տեխնիկան: Չինաստանում դուք պետք է անեք դա բարձրաձայն և ախորժակով: Ճապոնիայում դուք պետք է փայտիկներով վերցնեք մի բաժին երկար մակարոն, դնեք ձեր բերանը և ներս քաշեք մյուս մասը`ցածր ձայն հանելով: Իմաստուն մարդը կասեր, «Եթե չգիտես ինչպես անել դա, ականջ դիր կողքիններիդ ձայնին»:
 
Ճապոնիան տուփի մեջ

Ճապոնիային հատուկ ճաշատեսակը կոչվում է բենտո: Այս անվան տակ թաքնված է մի ուղղանկյուն տուփ փոքրիկ բաժիններով, որոնց մեջ գեղեցիկ և մանրակրկիտ ձևով դասավորված են տարբեր սառը ուտեստներ: Ճաշատեսակները կարող են լինել. սուշի, բրինձ, եփած ձուկ, սոուսով բանջարեղեն, մրգի կտորներ: Բենտոն մատուցվում է պիկնիկի ժամանակ, ճամփորդելիս, այն նաև արագ սննդի դեր է կատարում: Ըստ ավանդույթի`կինը պատրաստում է բենտոն, որպեսզի իր ամուսինն այն իր հետ աշխատանքի տանի:


Recipes that might interest you

Ռատատույ
Ռատատույ

Աշխարհահռչակ բանջարեղենային ճաշատեսակի` ռատատույի բաղադրատոմսը:

4 persons over 45 min Easy
Ֆրանսիական բագետ սխտորով
Ֆրանսիական բագետ սխտորով

Բաղադրատոմս սխտորով բագետի՝ ֆրանսիական խոհանոցի խորհրդանիշի համար:

4 persons 30-45 min Easy
Մակարոնով կուգել
Մակարոնով կուգել

Հրեական խոհանոցի ավանդական կերակուրի՝ մակարոնով կուգելի պատրաստման բաղադրատոմս:

8 persons over 45 min Easy
Քաղցր և թթու խոզի միս
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 persons over 45 min Medium
Ասիական խոհանոցներ

Ասիական խոհանոցներով ճամփորդությունն իրոք ապշեցուցիչ է: Ասիական խոհանոցը հիմնվում է յուրաքանչյուր երկրում գոյություն ունեցող սովորույթների, բաղադրիչների բազմազանության, համերի և ցնցող բույրերի անսովոր համադրության վրա: Ասիայի շատ կրոնների ավանդույթները շատ նշանակալից են, քանի որ այն ենթադրում է, որ ուտելիքը ոչ միայն մարմինն է սնուցում, այլ նաև հոգին: Այս խոհանոցի աննկարագրելի համը գալիս է նրանից, որ այն մեծագույն դինաստիաների թագավորական սեղաններից է “իջել”:

Բանջարեղենային քանդակներ

Բանջարեղենի և մրգերի փորագրման արվեստը հայտնի է չինական, կորեական, և ճապոնական խոհանոցներում, բայց թայլանդական խոհանոցի յուրահատկությունն է: Մրգերից ու բանջարեղենից պատրաստված արվեստի հիասքանչ գործերը մատուցվում են խնջույքների և հատուկ առիթների ժամանակ, դրանք նաև բերվում են տաճար՝ որպես զոհաբերություն:
 
 asian carving cooking
 
Բրնձի թագավորություն

Ամենահայտնի ասիական խոհանոցներից մեկը չինականն է, ավելի ճիշտ՝ Կանտոն խոհանոցը: Չինական խոհանոցում իշխող բաղադրիչներն են՝ բրինձը, բանջարեղենը և սոյան: Միսն ու ձուկն այստեղ այնքան չեն օգտագործվում որքան այլ խոհանոցներում:

Նրանք ուտում են ամեն ինչ բացի...օդանավերից

Չինական խոհանոցը ներառում է տարածաշրջանային բոլոր խոհանոցները: Չինական ուտելիքներ մատուցող աշխարհի խոհանոցները հիմնականում առաջարկում են Կանտոն խոհանոցը: Սա գալիս է նրանից, որ կանտոններն ամբողջ աշխարհում ամենահաճախն են ռեստորան բացում: Նրանց շնորհիվ յուրաքանչյուրը կարող է ստուգել այն հայտնի ասացվածքի իմաստը, որը նկարագրում է այս խոհանոցի բազմազանությունը, «Կանտոններն ուտում են այն ամենն ինչ ունի երկու ոտք՝ բացի մարդկանցից, այն ամենն ինչ ունի չորս ոտք՝ բացի սեղաններից, և այն ամենն ինչ ունի երկու թև՝ բացի օդանավերից»:

 Recipes for Health Asian Pasta
 

Լավ բարքեր

Չինական սեղանի վարվելաձևերից կարևոր տարր է ճպճպացնելու տեխնիկան: Չինաստանում դուք պետք է անեք դա բարձրաձայն և ախորժակով: Ճապոնիայում դուք պետք է փայտիկներով վերցնեք մի բաժին երկար մակարոն, դնեք ձեր բերանը և ներս քաշեք մյուս մասը`ցածր ձայն հանելով: Իմաստուն մարդը կասեր, «Եթե չգիտես ինչպես անել դա, ականջ դիր կողքիններիդ ձայնին»:
 
Ճապոնիան տուփի մեջ

Ճապոնիային հատուկ ճաշատեսակը կոչվում է բենտո: Այս անվան տակ թաքնված է մի ուղղանկյուն տուփ փոքրիկ բաժիններով, որոնց մեջ գեղեցիկ և մանրակրկիտ ձևով դասավորված են տարբեր սառը ուտեստներ: Ճաշատեսակները կարող են լինել. սուշի, բրինձ, եփած ձուկ, սոուսով բանջարեղեն, մրգի կտորներ: Բենտոն մատուցվում է պիկնիկի ժամանակ, ճամփորդելիս, այն նաև արագ սննդի դեր է կատարում: Ըստ ավանդույթի`կինը պատրաստում է բենտոն, որպեսզի իր ամուսինն այն իր հետ աշխատանքի տանի:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description