This website uses cookies. By using this website you consent to our cookie policy.

More details

Աշխարհի ամենալավ խոհանոցները

 Աշխարհի խոհանոցներն ափսեի մեջ

Դուք կարող եք բացահայտել, որ ուտեստներ պատրաստելը չպետք է լինի ձանձրալի կամ միապաղաղ: Մենք հրավիրում ենք Ձեզ համեղ խոհարարական երթուղով կատարել մի հիանալի ճանապարհորդություն աշխարհի շուրջը. մենք խորհուրդներ կտանք Ձեզ, թե ինչպես քիմքի համար բացահայտել նոր հաճույքներ: Դուք կպարզեք սնվելու սովորույթները տարբեր սեղանների շուրջ: Ո՞ր կանգառը կլինի ամենահամեղը: Կգայթակղվե՞ք արևոտ իտալական խոհանոցով, կրակոտ մեքսիկականով, սքանչելի ֆրանսիականով կամ գուցե ցնցող և հավասարը չունեցող արևելյան բուրմունքներով: Բացահայտեք ինքներդ Ձեզ համար հենց այստեղ և հենց հիմա:

Մենք կսկսենք մեր ճամփորդությունը հունական խոհանոցից, որտեղ կարող ենք զգալ իտալական և թուրքական խոհանոցների ազդեցությունը: Հունական խոհանոցը ստեղծված է Միջերկրական ծովի տարածաշրջանին բնորոշ ձիթապտղի ձեթի, բանջարեղենի և կանաչեղենի հիման վրա: Հունական խոհանոցի գաղտնիքը համատեղ խնջույքի բերկրանքի մեջ է: Հույները սիրում են լավ ուտել, այնպես որ նրանք գնահատում են համեղ խոհանոցը: Չպետք է զարմանանք, որ նրանք կարող են անցնել երկար ճանապարհ՝ հասնելու համար այն ռեստորանին, որտեղ ամենալավ պատրաստված սուվլակին՝ հույների գլխավոր կերակրատեսակն է մատուցվում:

Մենք շարունակում ենք մեր ճամփորդությունը դեպի Իսպանիա, որը սննդի նկատմամբ ունեցած իր մոտեցման մեջ մի փոքր ավելի նուրբ է: Այն հմայում է քիմքը մսեղենից, ձկնեղենից և բանջարեղեններից պատրաստված կերակրատեսակների բազմազանությամբ: Իր անկրկնելի համերով այն պարտական է այն ժողովուրդներին, ովքեր անցյալում բնակվել են Պիրենեյան թերակղզում: Իսպանական խոհանոցը հայտնի է այնպիսի կերակրատեսակներով, ինչպիսիք են պաելլան և գասպաչոն:

Հաջորդ կանգառը Ճապոնիան է: Այս խոհանոցը և՛ բնական է, և՛ ներդաշնակ: Այն համարվում է աշխարհում ամենաառողջարարը: Անձրևից հետո հայտնվող սնկերի նման Սուշի ռեստորանները լայն տարածում են գտնում ամբողջ աշխարհի քաղաքներում: Սպիտակ բրինձն ու սոյան գրեթե ամեն մի կերակրատեսակի ակնկալվող բաղադրիչներն են: Ճապոնական խոհանոցը զարմացնում է մեզ և կարող է համապատասխանել բոլորին՝ իր պարզությամբ, չմշակված ձևով և պարունակությամբ: Սնվելու ծեսը Ճապոնիայում ոչ միայն կարիքները բավարարելու համար է, այլ նաև գեղագիտական և խորհրդավոր փորձառություն է: Գեղեցիկ ձևավորված կերակրատեսակները պետք է խթանեն մեր զգացմունքները և տվյալ մթնոլորտի հետ միասին խաղան կարևոր դեր մտքի և սրտի վիճակի բարելավման համար:

Վերջին տարիներին մեքսիկական խոհանոցը դարձել է մեծ հիթ, այնպես որ մենք ուղևորվում ենք Մեքսիկա, որտեղ Իսպանական գաղութարարները թողել են իրենց ներկայության դրոշմը շատ ասպարեզներում, այդ թվում նաև խոհարարության մեջ: Երկու մշակույթների հանդիպումը հանգեցրեց մի շատ անուշաբույր և կրակոտ խոհանոցի ստեղծմանը: Մինչև Իսպանացիների գալը եգիպտացորենը հանդիսանում էր սննդակարգի հիմքը, իսկ եգիպտացորենի խմորը օգտագործվում էր մեքսիկական հաց՝ տորտիլլա թխելու համար:

Այժմ ժամանակն է անցնելու թայլանդական խոհանոցին: Քաղցր ու թթու, ինչպես նաև քաղցր և կծու համերի իդեալական համակցությունը լավ առիթ է այցելելու և օգտագործելու այս երկրի բաղադրատոմսերը: Թարմ կանաչեղենի և բույրերի, ինչպես օրինակ վայրի կիտրոնի հյութի, ինչպես նաև կիտրոնախոտի և թարմ գինձի օգտագործումը բնորոշ է այս երկրին: Ասիական խոհանոցի պես՝ բրինձն այստեղ հանդիսանում է շատ կերակրատեսակների գլխավոր բաղադրիչը: Բացի իր համից թայլանդական խոհանոցը հատուկ ուշադրություն է դարձնում կերակրատեսակների ներկայացման ձևին, այդ իսկ պատճառով թայլանդցիները չափազանց շատ են կենտրոնանում ձևավորման վրա, որը դարձել է գրեթե արվեստի ձև՝ բանջարեղենների և մրգերի փորագրության տեսքով:

Առավել լավ զարգացածն ու բազմազանը հնդական խոհանոցն է: Այն, անկասկած, առաջարկում է աշխարհի լավագույն ճաշատեսակները բուսակերների համար: Բնորոշ կերակուրը բաղկացած է նախուտեստից՝ հիմնականում աղցանից, գլխավոր կերակրատեսակից և անզուգական չապատի հացից, որն ուտում են բանջարեղենի և բրնձի հետ: Ըստ հնդիկների՝ սնունդն իրենց աստվածների պարգևն է, հետևաբար այն պահանջում է մեծ նախապատրաստական աշխատանք, և այն պետք է վայելել լրջությամբ, ակնածանքով և ուշադրությամբ:

Այժմ շարժվում ենք դեպի խոհանոց, որը շատ գուրմանների կողմից համարվում է աշխարհի ամենահամեղը՝ իտալական խոհանոցը: Մենք գիտենք, որ որոշ իտալական կերակրատեսակներ առաջացել են մ.թ.ա. 4-րդ դարում: Սխտորը, քրքումը, վայրի սուսամբարը, գինին և առաջին զտման ձիթապտղի ձեթը պատկանում են այն բաղադրիչների թվին, որոնք ավելացնում են համային հատկանիշները: Կերակրատեսակները բարդ չեն, բայց նրանք հրապուրում են մեզ իրենց հարուստ բուրմունքով և բազմազանությամբ: Անուշաբույր թարմ կանաչեղեն, լոլիկներ, պղպեղ և սոխ, որոնք հասունացել են արևի տակ: Բացի այդ, ապխտած մսեղենի համաշխարհային որոշ տեսակները նույնպես չորացվում են իտալական տաք արևի տակ: Սպագետտի և պիցցա՝ սրանք խորհրդանիշներ են, բայց չեն արտացոլում այն բազմազանությունը կամ հարստությունը, որով հայտնի են տասնինը տարբեր իտալական երկրամասերի այս կերակրատեսակները:

Որպես հաջորդ կանգառ՝ մենք ընտրել ենք սքանչելի ֆրանսիական խոհանոցը, որը համաձայն շատ գուրմանների՝ համարվում է լավագույնն աշխարհում: Սնվելը միջին ֆրանսիացու առօրյա կյանքի անբաժանելի մասն է, հետևապես պետք չէ զարմանալ, որ ֆրանսիացիները ստեղծեցին «savior-vivre» (ապրելու կարողություն) արվեստը: Այն հայտնի է ամբողջ աշխարհում հենց ֆրանսիացիների շնորհիվ, ովքեր կարողանում են ներկայացնել իրենց սեփական երկիրը և նրա բարիքները: Անգամ խոհարարությունից բացարձակապես անտեղյակ մարդիկ կարող են նշել ամենահայտնի ֆրանսիական կերակուրները, ինչպիսիք են թխվածքները, սոխով ապուրը կամ հանրահայտ բագետը և անգամ ավելի բարդ՝ գորտի տոտիկներըկ ամ խխունջը՝ մատուցված տարբեր եղանակներով:

Աշխարհի վերը նշված խոհանոցները հանդիսանում են միայն սկիզբը խոհարարական ճամփորդության: Կան չափազանց ավելի համեղ կանգառներ: Երբեմն հարկ է կանգ առնել ճանապարհին և փորձել ընտրված խոհանոցի որոշ կերակրատեսակներ: ԲԱՐԻ ԱԽՈՐԺԱԿ:

Recipes that might interest you

Սաղմոն վասաբիով
Սաղմոն վասաբիով

Կծու բաղադրատոմս՝ սաղմոնը վասաբիով:

4 persons over 45 min Medium
Սուշիի բրինձ
Սուշիի բրինձ

Ինչպես պատրաստել սուշիի բրինձ. ճապոնական խոհանոցի հիմունքները:

4 persons over 45 min Medium
Գարնանային կրոկետներ
Գարնանային կրոկետներ

Գարնանային կրոկետների բաղադրատոմս:

20 persons over 45 min Easy
Թուրքական հաց էկմեկ
Թուրքական հաց էկմեկ

Հաջողությամբ համադրվում է գրիլի վրա պատրաստված ուտեստների և գիրոսի հետ:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description