Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Առողջությունը` թվերով

2000 քայլ

պետք է կատարեք ամեն օր, որպեսզի քաշ չհավաքեք: Երկու հազար քայլ` նշանակում է քայլել ընդամենը  15 րոպե: Բավական է իջնել ավտոբուսից ընդամենը մեկ կանգառ շուտ և արագ քայլքով գնալ տուն:

100 – Ամեն օր Դուք պետք է Ձեր օրգանիզմին տաք 100 կալորիայով պակաս, եթե ցանկանում եք կորցնել տարեկան 4-5 կիլոգրամ: Հարյուր կալորիան շատ չէ: Դա այնքան է, որքան, օրինակ, մի բուռ չիփսը, մի բաժակ կոկա-կոլան կամ մի աման պուդինգը: Բավական է միայն ասել «ոչ»` այս նախուտեստներին: 

 60 – Օրական այսքան լրացուցիչ րոպե դուք պետք է քնեք: Օրական մեկ ժամ ավել քնելը կավելացնի Ձեր կենսական ուժերը 25 տոկոսով: Ձեր կենտրոնացվածության մակարդակը կավելանա, Ձեր տրամադրությունը կբարձրանա և Դուք ավելի քիչ հակված կլինեք սթրեսի: Եթե Դուք առավոտյան ինքնուրույն չեք արթնանում, այլ արթնանում եք զարթուցիչի օգնությամբ, նշանակում է անհրաժեշտ է, որ մեկ ժամ ավել քնեք: Եթե դա հնարավոր չէ աշխատանքային օրերին, արեք այդպես գոնե շաբաթ-կիրակի օրերին:

 24 –Կքանիստերի այս քանակը Ձեզ հնարավորություն կտա հպատանալ հարթ որովայնով, բացի այդ, կօգնի խուսափել ավելորդ քաշից: Պարզապես մարզվեք ամեն օր:

15 -  Օրական առնվազն այսքան անգամ պետք է ծիծաղեք,

որպեսզի առողջ լինեք: Ծիծաղը հագեցնում է օրգանիզմը թթվածնով, լավացնում է արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը և նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը: Օրգանիզմն արձագանքում է ծիծաղին միևնույն ձևով, ինչպես ֆիզիկական վարժություններին: Ծիծաղն ընդգրկում է մոտավորապես 150 տարբեր մկաններ: Օրվա մեջ ծիծաղի հարյուր բռնկումը կարող է փոխարինել տասը րոպե աէրոբիկային: 

5 – նվազագույնը այսքան բաժակ ջուր է պահանջում Ձեր օրգանիզմը, որպեսզի լավ աշխատի: Անհրաժեշտ է նաև օրական հինգ անգամ թեթև սնունդ ընդունել. այդ կերպ Դուք կպահպանեք արյան մեջ շաքարի ճիշտ մակարդակը և կխուսափեք շատ ուտելուց:

2 – Ձեզ օրական անհրաժեշտ է այսքան աման բանջարեղեն և միրգ, որպեսզի արդյունավետ պաշտպանված լինեք սրտային հիվանդություններից և քաղցկեղից: Մրգերը և բանջարեղենը թույլ են տալիս պահպանել ճիշտ քաշը:

1 – Շաբաթական տոմատի մածուկով մեկ պիցցա ուտելով, կնվազեցնեք քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով պիցցա են ուտող մարդկանց՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Բուրիտտո
Բուրիտտո

Մեքսիկական խոհանոցի գնահատողների սիրելի ուտեստի՝ բուրիտոյի բաղադրատոմս:

12 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Հումուս՝ արաբական նախուտեստ
Հումուս՝ արաբական նախուտեստ

Հումուսի պատրաստման բաղադրատոմս. մատուցվում է պիտայի կամ չիպսերի հետ, կարող է յուրահատուկ նախուտեստ լինել ձեր հյուրերի համար, ովքեր սպասում են հիմնական ուտեստին:

6 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Դալ՝ խյուս-ապուր
Դալ՝ խյուս-ապուր

Դալը խյուս-ապուր է՝ պատրաստված տարբեր լոբազգիներից՝ լոբուց, ոլոռից, ոսպից, մունգ լոբուց՝ կարրիի և գարամ մասալայի (տարբեր համեմունքների խառնուրդ) ավելացմամբ:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Պիցցա քաղցր եգիպտացորենով, չիլլի պղպեղով և կոպա նրբերշիկով

Համեղ պիցցա հաճելի ժամանցի համար ընկերներով:

1 անձի համար 30-45 րոպե Միջին բարդության
Առողջությունը` թվերով
 
2000 քայլ

պետք է կատարեք ամեն օր, որպեսզի քաշ չհավաքեք: Երկու հազար քայլ` նշանակում է քայլել ընդամենը  15 րոպե: Բավական է իջնել ավտոբուսից ընդամենը մեկ կանգառ շուտ և արագ քայլքով գնալ տուն:

100 – Ամեն օր Դուք պետք է Ձեր օրգանիզմին տաք 100 կալորիայով պակաս, եթե ցանկանում եք կորցնել տարեկան 4-5 կիլոգրամ: Հարյուր կալորիան շատ չէ: Դա այնքան է, որքան, օրինակ, մի բուռ չիփսը, մի բաժակ կոկա-կոլան կամ մի աման պուդինգը: Բավական է միայն ասել «ոչ»` այս նախուտեստներին: 

 60 – Օրական այսքան լրացուցիչ րոպե դուք պետք է քնեք: Օրական մեկ ժամ ավել քնելը կավելացնի Ձեր կենսական ուժերը 25 տոկոսով: Ձեր կենտրոնացվածության մակարդակը կավելանա, Ձեր տրամադրությունը կբարձրանա և Դուք ավելի քիչ հակված կլինեք սթրեսի: Եթե Դուք առավոտյան ինքնուրույն չեք արթնանում, այլ արթնանում եք զարթուցիչի օգնությամբ, նշանակում է անհրաժեշտ է, որ մեկ ժամ ավել քնեք: Եթե դա հնարավոր չէ աշխատանքային օրերին, արեք այդպես գոնե շաբաթ-կիրակի օրերին:

 24 –Կքանիստերի այս քանակը Ձեզ հնարավորություն կտա հպատանալ հարթ որովայնով, բացի այդ, կօգնի խուսափել ավելորդ քաշից: Պարզապես մարզվեք ամեն օր:

15 -  Օրական առնվազն այսքան անգամ պետք է ծիծաղեք,

որպեսզի առողջ լինեք: Ծիծաղը հագեցնում է օրգանիզմը թթվածնով, լավացնում է արյան շրջանառությունը, սրտի աշխատանքը և նվազեցնում է սթրեսի հորմոնների մակարդակը: Օրգանիզմն արձագանքում է ծիծաղին միևնույն ձևով, ինչպես ֆիզիկական վարժություններին: Ծիծաղն ընդգրկում է մոտավորապես 150 տարբեր մկաններ: Օրվա մեջ ծիծաղի հարյուր բռնկումը կարող է փոխարինել տասը րոպե աէրոբիկային: 

5 – նվազագույնը այսքան բաժակ ջուր է պահանջում Ձեր օրգանիզմը, որպեսզի լավ աշխատի: Անհրաժեշտ է նաև օրական հինգ անգամ թեթև սնունդ ընդունել. այդ կերպ Դուք կպահպանեք արյան մեջ շաքարի ճիշտ մակարդակը և կխուսափեք շատ ուտելուց:

2 – Ձեզ օրական անհրաժեշտ է այսքան աման բանջարեղեն և միրգ, որպեսզի արդյունավետ պաշտպանված լինեք սրտային հիվանդություններից և քաղցկեղից: Մրգերը և բանջարեղենը թույլ են տալիս պահպանել ճիշտ քաշը:

1 – Շաբաթական տոմատի մածուկով մեկ պիցցա ուտելով, կնվազեցնեք քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանոնավոր կերպով պիցցա են ուտող մարդկանց՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description