Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ո՞րն է Արաբիկայի և Ռոբուստայի միջև տարբերությունը

Արաբիկա (coffea arabica) սուրճի տեսակն ամենահին և ամենատարածված տեսակն է: Հաշվարկված է, որ աշխարհի սուրճի մոտ 70%-ը պատկանում այս տեսակին: Արաբիկան միակ տեսակն է, որի հատիկներից կարող ենք ստանալ բարձր որակի սուրճ՝ առանց հավելումների:

Արաբիկան աճում է վայրի տեսքով Եթովպիայում և մշակվում է Բրազիլիայում, Կոլումբիայում, Հնդկաստանում, ինչպես նաև Ջավայում, Սումատրայում և Կարիբյան երկրներում: Արաբիկա հատիկները երկարավուն և կանաչավուն են: Նրանք սուրճին տալիս են մեղմ և անուշ բույր, երբեմն շոկոլադի կամ համեմունքների համային ակնարկներով: Նուրբ բուրմունքն ուղեկցվում է կոֆեինի քիչ պարունակությամբ, որը տատանվում է 1-1.7%-ի միջև:

Ռոբուստա (coffea canephora) սուրճի տեսակն ավելի մեծ քանակությամբ կոֆեին է պարունակում և օգտագործվում է այլ սուրճերի համն ամրապնդելու նպատակով: Ռոբուստայի սերմերն ավելի արագ են աճում և ծաղկում, քան Արաբիկա սերմերը: Բացի այդ, Ռոբուստան ավելի դիմացկուն է դժվար կլիմայական պայմանների հանդեպ: Ռոբուստա հատիկները սովորաբար ավելի փոքր և օվալաձև են, քան Արաբիկա հատիկները: Նրանք ունեն դեղնականաչավուն գույն և ավելի դառը համ: Ռոբուստան ուղեկցվում է ավելի հզոր բուրմունքով և կոֆեինի ավելի շատ պարունակությամբ (2- 4.5%): Այն աճում է Կենտրոնական և Արևմտյան Աֆրիկայում (Կամերուն, Ուգանդա) և Վիետնամում: Ռոբուստա սուրճի արտադրության մասնաբաժինն աշխարհում չի գերազանցում 30%-ը:

Ո՞րն է Արաբիկայի և Ռոբուստայի միջև տարբերությունը:

Հնարավորություն ընձեռեք ձեր ընկերներին զգալ Արաբիկայի և Ռոբուստայի համերը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Գասպաչո՝ բանջարեղենային ապուր

Գասպաչո՝ բանջարեղենային ապուր

Իսպանական սառը բանջարեղենային ապուրի՝ գասպաչոյի բաղադրատոմս:

6 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Պաստա լինգվինի կանաչ ձիթապտուղներով և սնկով

Հեշտ ու համեղ համադրություն! Ձիթապտղի ու սնկի խարնուրդը , ավելացրած տաք պաստայի մեջ, տալիս է ուտեստին հագեցած համ և բույր:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգը Թաիլանդում ամենահայտնի ապուրն է, որը պատրաստում են հավի մսի արգանակով, սնկով, կիտրոնի կտորներով ու տերևներով և մանր ծովախեցգետիններով, որոնք շատ սիրված են թաիլանդցիների կողմից:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ