Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ամերիկյան խոհանոց

Տարբեր ազգերի խոհանոցները

Ամերիկյան խոհանոցն իր բազմազանության համար պարտական է հնդկացի և աֆրիկացի, ինչպես նաև եվրոպացի ու ասիացի ներգաղթյալների ազդեցությանը: Տարբեր տարածաշրջաններում խոհարարական մշակույթի ձևավորման վրա ազդեցություն են թողել դրանցում հաստատված էթնիկ խմբերը: Բացի այդ, երկրի ընդարձակ տարածքը նպաստել է ամերիկյան խոհանոցի բազմազանությանը:

Արագ սնունդ

Անկասկած, ամերիկյան խոհանոցն ամենից առաջ բնութագրում է արագ սնունդը, որը հեռու է հայտնի խոհարարական ավանդույթներից: Եթե հետևենք այս տրամաբանությանը, ամենասիրված ամերիկյան կերակրատեսակներ պետք է անվանենք հոթ դոգը, համբուրգերը կամ  տապակած հավի թևիկները: Այս ուտեստները սիրված են ամբողջ աշխարհում, քանի որ օգտագործվում են շատ երկրներում: Ամերիկյան խոհանոցը ամենից շատ կապված է արագ սննդի հետ, որը բավականին կալորիական և անառողջ է. ԱՄՆ-ում սննդի մատուցման և ընդունման եղանակը հիմնված է դրսում արագ պատրաստվող, առանձնապես ոչ սննդարար սննդի վրա, որն օգտագործվում է աշխատանքի ընդմիջումների ժամանակ:

Բանջարեղենները` մեր սեղանին

Մյուս կողմից, ավանդական ապուրները, թխվածքները, մարինադները կամ աղցանները, որոնք բաղկացած են բանջարեղեններից և մրգերից, նույնպես ամերիկյան մշակույթի մասն են կազմում: Չի կարելի անտեսել այնպիսի բանջարեղենների կարևորությունը, ինչպիսիք են քաղցր եգիպտացորենը և դդումը: Քաղցր եգիպտացորենը մատուցվում է տարբեր ձևերով՝ որպես շատ ուտեստների բաղադրիչ, ինչպես նաև որպես առանձին բանջարեղեն: Աշխարհում հայտնի է եգիպտացորենի կողրը, որը մատուցվում է կարագով և աղով, փոփքորնը կամ քորն դոգը`նրբերշիկը` եգիպտացորենի ալյուրից պատրաստված խմորի մեջ, տապակած վիճակում:

Դդումը նույնպես յուրահատուկ բանջարեղեն է: Այն առավելապես կապված է հոկտմբերի 31-ին նշվող Հելոուինի տոնակատարության հետ, երբ ԱՄՆ-ը փոխում է իր գույնը` դառնալով նարնջագույն. դուք չեք կարող անտեսել այս բանջարեղենը, որը փորվում է լամպի տեսքով և օգտագործվում որպես դեկորացիաներ: Ամենահայտնի ուտեստները դդումով ապուրը և դդումով կարկանդակն են:

Ամերիկյան ավանդույթը

Ամերիկյան մշակույթի մեջ խոր արմատներ ունեն Երախտագիտության տոնին մատուցվող լցոնած հնդկահավը, քաղցր կարտոֆիլը և լոռամրգու սոուսը: Ամբողջ ընտանիքը հավաքվում է ընտանեկան սեղանի շուրջ` միասին ճաշելու, և այս տոնին ավանդական աղոթք է ասվում` բերքատվության համար: Կան նաև ընկերներին հանդիպելու այլ առիթներ, որոնք այնքան հատուկ են ամերիկյան ապրելակերպին, ինչպիսիք են բարբեքյուն, գրիլը կամ բնության գրկում ճաշկերույթները: Կարելի է գրիլի վրա պատրաստել ցանկացած ուտեստ` սկսած մսեղենից և բանջարեղենից` մինչև մրգերը: Ամերիկյան բարբերքյուն հիմնականում մսի կողերը կամ հավի թևիկներն են, որոնք մատուցվում են տարբեր սոուսներով: Աղցանները նույնպես սիրված են: Ամենասիրվածը «Կեսար» աղցանն է` հռոմեական հազարով և քացախով ու բուսայուղով պատրաստվող սոուսով, կամ «Շեֆի» աղցանը` բանջարեղենով և խաշած ձվով: Մյուսը գազարով և կաղամբով աղցանն է, կամ Ուոլդորֆի աղցանը`նեխուրով, խնձորով և ընկույզով:

Ամերիկյան խոհանոցը պարունակում է հետաքրքիր և առողջ կերակրատեսակներ, որոնք սննդարար են, և մեզ հիշեցնում են այն մասին, որ սնվելը նույնպես արվեստ է, որի համար արժե ժամանակ և ջանքեր ծախսել:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Չիզքեյք
Չիզքեյք

Չիզքեյքը շատ տարածված աղանդեր է ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Աղցան Ուոլդորֆ-Աստորիա
Աղցան Ուոլդորֆ-Աստորիա

Ուոլդորֆ-Աստորիա աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Կարագով բլիթներ
Կարագով բլիթներ

Poffertjes՝ հոլանդական ավանդական բլիթներ, որոնք սովորական բլիթներից տարբերվում են փոքր չափերով և քաղցրությամբ:

6 անձի համար 15-30 րոպե Պարզ
Բուլկուց կնեդլիկներ
Բուլկուց կնեդլիկներ

Կնեդլիկների՝ կարտոֆիլի կամ բրձնի փոխարեն մսի հետ մատուցվող չեխական ավանդական խորտիկի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ