Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Աղը առօրյա սննդում: Առողջարա՞ր է դա արդյոք

Աղը նատրիումի իոնների հիմնական աղբյուրն է: Վերջիններս էական դեր են խաղում օրգանիզմում բազմաթիվ գործընթացների համար: Դրանք նպաստում են արյան կայուն ճնշման պահպանմանը և մարմնում ջրի քանակի կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար: Աղի ընդունումը շատ կարևոր է մեր առողջության համար: Սակայն ինչու՞ է աղը վատ հեղինակություն վայելում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղի ընդունման ստանդարտ չափաքանակը սովորաբար զգալիորեն գերազանցվում է: Աղի չարաշահումը կարող է վնասել առողջությանն ու հանգեցնել մի շարք բացասական ազդեցությունների:

Այն կարող է առաջացնել հիպերտոնիա և հետևաբար մեծացնել սրտի հիվանդությունների վտանգը: Աղի չափից շատ բարձր դոզան նպաստում է մարմնում հեղուկի պահպանմանը, որն էլ կարող է առաջացնել ոտքերի ուռում և ծանրության զգացողություն: Ավելին՝ խանգարվում է սպիտակուցի նյութափոխանակությունը: Աղի ընդունման մակարդակի նվազեցումը դրական ազդեցություն ունի ձեր առողջության և բարեկեցության վրա:

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել «աղի թակարդն» ընկնելուց: Առաջին հերթին հարկավոր է աստիճանաբար նվազեցնել սննդում օգտագործվող աղի քանակությունը: Հարկավոր է նաև հնարավորինս խուսափել պատրաստի վաճառվող սննդի օգտագործումից: Պատրաստի սնունդ են համարվում բոլոր պահածոյացված ապրանքներն ու սննդի այն տեսակները, որոնք հնարավոր է տաքացնել միկրոալիքային կամ հասարակ վառարանում: Կարելի է նաև առօրյա սննդի մեջ օգտագործել աղի տարբեր փոխարինիչներ: Ամենահայտնի փոխարինիչներն են թարմ և չորացրած խոտաբույսերը, ինչպիսիք են խնկունին, ռեհանը, վայրի սուսամբարն ու ուրցը:

Աղը առօրյա սնունդում: Առողջարար է դա արդյո՞ք

Զգուշորե՛ն օգտագործեք աղը, պաշտպանե՛ք ձեր առողջությունը:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Վիետնամական ապուր «Pho»
Վիետնամական ապուր «Pho»

Վիետնամական խոհանոցի ուտեստ՝ «Pho» ապուրի բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ
Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ

«Այնտոպֆ» բառը գերմաներեն նշանակում է «մեկ կաթսա», ինչն էլ հանդիսանում է այս ուտեստի գաղտնիքը:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Քաղցր և թթու խոզի միս
Քաղցր և թթու խոզի միս

Քաղցր և թթու խոզի միսը ին և յան ուժերի համադրությունն է խոհարարության մշակույթում: Այն չինական հակասությունների հավասարակշռությունն է:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Վոնտոն` չինական խմորագնդիկներ լցոնած ծովախեցգետնով և խոզի մսով

Դիմ սումը փոքր չինական նախուտեստներ են, որոնք կարող են լինել ծովամթերքով կամ մսով պելմենիների, բլիթների և կրոկետների տեսքով: Վոնտոնն ամենահանրահայտ նմանատիպ նախուտեստներից է Չինաստանում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Աղը առօրյա սննդում: Առողջարա՞ր է դա արդյոք

Աղը նատրիումի իոնների հիմնական աղբյուրն է: Վերջիններս էական դեր են խաղում օրգանիզմում բազմաթիվ գործընթացների համար: Դրանք նպաստում են արյան կայուն ճնշման պահպանմանը և մարմնում ջրի քանակի կարգավորմանը, ինչպես նաև անհրաժեշտ են նյարդային համակարգի բնականոն աշխատանքի համար: Աղի ընդունումը շատ կարևոր է մեր առողջության համար: Սակայն ինչու՞ է աղը վատ հեղինակություն վայելում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղի ընդունման ստանդարտ չափաքանակը սովորաբար զգալիորեն գերազանցվում է: Աղի չարաշահումը կարող է վնասել առողջությանն ու հանգեցնել մի շարք բացասական ազդեցությունների:

Այն կարող է առաջացնել հիպերտոնիա և հետևաբար մեծացնել սրտի հիվանդությունների վտանգը: Աղի չափից շատ բարձր դոզան նպաստում է մարմնում հեղուկի պահպանմանը, որն էլ կարող է առաջացնել ոտքերի ուռում և ծանրության զգացողություն: Ավելին՝ խանգարվում է սպիտակուցի նյութափոխանակությունը: Աղի ընդունման մակարդակի նվազեցումը դրական ազդեցություն ունի ձեր առողջության և բարեկեցության վրա:

Այսպիսով՝ ինչպե՞ս կարող ենք խուսափել «աղի թակարդն» ընկնելուց: Առաջին հերթին հարկավոր է աստիճանաբար նվազեցնել սննդում օգտագործվող աղի քանակությունը: Հարկավոր է նաև հնարավորինս խուսափել պատրաստի վաճառվող սննդի օգտագործումից: Պատրաստի սնունդ են համարվում բոլոր պահածոյացված ապրանքներն ու սննդի այն տեսակները, որոնք հնարավոր է տաքացնել միկրոալիքային կամ հասարակ վառարանում: Կարելի է նաև առօրյա սննդի մեջ օգտագործել աղի տարբեր փոխարինիչներ: Ամենահայտնի փոխարինիչներն են թարմ և չորացրած խոտաբույսերը, ինչպիսիք են խնկունին, ռեհանը, վայրի սուսամբարն ու ուրցը:

Աղը առօրյա սնունդում: Առողջարար է դա արդյո՞ք

Զգուշորե՛ն օգտագործեք աղը, պաշտպանե՛ք ձեր առողջությունը:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description