Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

3 ամենաառողջարար բանջարեղենները, որոնք օգնում են երիտասարդ մնալ

 

Մնացեք երիտասարդ

Տարիքից պետք չէ վախենալ, եթե լավ եք հոգում ձեր մասին: Սակայն մենք բոլորս ուզում ենք երիտասարդ տեսք ունենալ և առողջ մնալ որքան հնարավոր է երկար, այդպես չէ՞: Լավ նորությունն այն է, որ կարող եք օգտագործել բնության ուտելի հարստություններն այդ անելու համար: Եթե ուզում եք երիտասարդ մնալ թե՛ արտաքինով, թե՛ առողջությամբ, կան երկու կենսական բաղադրիչներ, որոնք կօգնեն հաջողության հասնելուն՝ սնվել ճիշտ և կանոնավոր մարզվել: Առաջինն ակնհայտ է, սակայն ո՞ր մթերքներն ունեն հակատարիքային արդյունք և արդյո՞ք դրանք օգուտ են տալիս:
 

Այս երկու հարցերի պատասխաններն են «բանջարեղեն»-ը և «այո»-ն: Առողջարար բանջարեղեններն արդյունավետ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վերականգնողական հատկությունների վրա, որովհետև դրանք հարուստ են հակաօքսիդանտներով. բաղադրիչներ, որոնք օգնում են դիմակայել ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Այս հակաօքսիդանտները կարող են օգնել ձեզ մնալ ճկուն և էներգիայով լի, եթե ճիշտ բանջարեղեն եք ուտում:

Եկեք ուսումնասիրենք երեք լավագույն բանջարեղենները, որոնք կարելի է ավելացնել սննդակարգին ծերացման ընթացքը դանդաղեցնելու համար:

 

Սպանախ

Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Այն օգնում է մաշկին արտադրել և պահպանել կոլլագեն, որն անմիջապես պատասխանատու է մաշկի էլաստիկության համար: Սպանախը լի է հակաօքսիդանտներով: Առողջությանը նպաստելու համար պետք է այն ուտել հում վիճակում, լավ լվանալուց հետո կամ շոգեխաշել:
 
 
 

Գազար 

Հայտնի է որպես տեսողությանը նպաստող բանջարեղեն: Այն նաև լի է վիտամիններով և միկրոէլեմենտներով, որոնք ձեր եղունգներն ու մազերը առողջ են պահում: Միևնույն ժամանակ գազարի հյութը ամենաառողջարար խմիչքներից մեկն է:

Բրոկկոլի 

Հայտնի է որպես քաղցկեղի դեմ պայքարող նյութեր, C վիտամին, ծծումբ և օգտակար ամինաթթուներ պարունակող բանջարեղեն: Այն ձեր օրգանիզմն ազատում է տարբեր տոքսիններից և խթանում դրա վերականգնողական հատկությունները: Ինչպես և սպանախը, բրոկկոլին նույնպես կարող եք հում ուտել: Եթե երեխա ժամանակ ատել եք բրոկկոլին, ապա այժմ ավելի լավ է մեծանաք ու սիրեք այն:

Մշտապես ուտելով այս երեք առողջարար բանջարեղենները և համատեղելով դրանք վարժությունների հետ՝ դուք կմնաք երիտասարդ և հիասքանչ կզգաք ձեզ: Վայելեք կնճիռներին և սպիտակ մազերին «ոչ այսօր» ասելու հաճույքը`ամբողջ օրը համեղ գազարի հյութ խմելով:


Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Պնդուկով սաղմոն
Պնդուկով սաղմոն

Պնդուկով սաղմոնի պատրաստման բաղադրատոմս:

2 անձի համար 30-45 րոպե Պարզ
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ
Ճուտ՝ կարիբյան "Ջերկ" մարինադի մեջ

Կարիբյան խոհանոցի ուտեստի՝ "Ջերկ" մարինադի մեջ ճտի պատրաստման բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Բիգոս
Բիգոս

Բիգոսի՝ Լեհաստանում տոնական սեղաններին հաճախ հանդիպող ավանդական ուտեստի բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Տապակած թռչող ձուկ
Տապակած թռչող ձուկ

Կարիբյան խոհանոցի կերակուր հանդիսացող թռչող ձկան պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
3 ամենաառողջարար բանջարեղենները, որոնք օգնում են երիտասարդ մնալ
 

Մնացեք երիտասարդ

Տարիքից պետք չէ վախենալ, եթե լավ եք հոգում ձեր մասին: Սակայն մենք բոլորս ուզում ենք երիտասարդ տեսք ունենալ և առողջ մնալ որքան հնարավոր է երկար, այդպես չէ՞: Լավ նորությունն այն է, որ կարող եք օգտագործել բնության ուտելի հարստություններն այդ անելու համար: Եթե ուզում եք երիտասարդ մնալ թե՛ արտաքինով, թե՛ առողջությամբ, կան երկու կենսական բաղադրիչներ, որոնք կօգնեն հաջողության հասնելուն՝ սնվել ճիշտ և կանոնավոր մարզվել: Առաջինն ակնհայտ է, սակայն ո՞ր մթերքներն ունեն հակատարիքային արդյունք և արդյո՞ք դրանք օգուտ են տալիս:
 

Այս երկու հարցերի պատասխաններն են «բանջարեղեն»-ը և «այո»-ն: Առողջարար բանջարեղեններն արդյունավետ ազդեցություն ունեն մեր օրգանիզմի վերականգնողական հատկությունների վրա, որովհետև դրանք հարուստ են հակաօքսիդանտներով. բաղադրիչներ, որոնք օգնում են դիմակայել ուլտրամանուշակագույն ճառագայթներին: Այս հակաօքսիդանտները կարող են օգնել ձեզ մնալ ճկուն և էներգիայով լի, եթե ճիշտ բանջարեղեն եք ուտում:

Եկեք ուսումնասիրենք երեք լավագույն բանջարեղենները, որոնք կարելի է ավելացնել սննդակարգին ծերացման ընթացքը դանդաղեցնելու համար:

 

Սպանախ

Այս բանջարեղենը պարունակում է մեծ քանակությամբ C վիտամին: Այն օգնում է մաշկին արտադրել և պահպանել կոլլագեն, որն անմիջապես պատասխանատու է մաշկի էլաստիկության համար: Սպանախը լի է հակաօքսիդանտներով: Առողջությանը նպաստելու համար պետք է այն ուտել հում վիճակում, լավ լվանալուց հետո կամ շոգեխաշել:
 
 
 

Գազար 

Հայտնի է որպես տեսողությանը նպաստող բանջարեղեն: Այն նաև լի է վիտամիններով և միկրոէլեմենտներով, որոնք ձեր եղունգներն ու մազերը առողջ են պահում: Միևնույն ժամանակ գազարի հյութը ամենաառողջարար խմիչքներից մեկն է:

Բրոկկոլի 

Հայտնի է որպես քաղցկեղի դեմ պայքարող նյութեր, C վիտամին, ծծումբ և օգտակար ամինաթթուներ պարունակող բանջարեղեն: Այն ձեր օրգանիզմն ազատում է տարբեր տոքսիններից և խթանում դրա վերականգնողական հատկությունները: Ինչպես և սպանախը, բրոկկոլին նույնպես կարող եք հում ուտել: Եթե երեխա ժամանակ ատել եք բրոկկոլին, ապա այժմ ավելի լավ է մեծանաք ու սիրեք այն:

Մշտապես ուտելով այս երեք առողջարար բանջարեղենները և համատեղելով դրանք վարժությունների հետ՝ դուք կմնաք երիտասարդ և հիասքանչ կզգաք ձեզ: Վայելեք կնճիռներին և սպիտակ մազերին «ոչ այսօր» ասելու հաճույքը`ամբողջ օրը համեղ գազարի հյութ խմելով:

Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description