Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

3 ամենաառողջարար բանջարեղենները ֆիտնեսի սիրահարների համար

Առողջարար բանջարեղեն

Երբ հերթը հասնում է ակտիվորեն սպորտով զբաղվելուն և միևնույն ժամանակ բալանսավորված սնվելուն, կան որոշ մթերքներ, որոնք ֆիտնեսի սիրահարները միանշանակ պետք է ուտեն:
 
Մարզանքն  ու ֆիտնեսն արդյունավետ են միայն այն ժամանակ, երբ զուգակցվում են բալանսավորված սննդակարգի հետ: Օգտագործելով ամենաառողջարար բանջարեղենն ու մյուս մթերքները՝ դուք կկրկնապատկեք սպորտի դրական ազդեցությունը ձեր մարմնի վրա, կլինեք էներգիայով լի, երիտասարդ տեսք կունենաք և այդպիսով երջանիկ կլինեք:
 
Եկեք խոսենք այն երեք ամենաառողջարար բանջարեղենների մասին, որոնք կարող են գեղեցկացնել ձեր սեղանը:

  • Սոխ – գուցե այն հոտավետ է, սակայն շատ առողջարար է: Այն պարունակում է C վիտամինի առատ քանակություն (ավելի շատ, քան նարինջը), պեպտիդներ, որոնք օգնում են օրգանիզմին պահպանել կալցիումն ու իմունիտետի համար անհրաժեշտ տարբեր հակաօքսիդանտներ:
  • Ընդեղեն – խիստ բուսակերներն ու պարզապես բուսակերները կարող են անցնել լոբազգիներին, ոսպին և սիսեռին հավելյալ սպիտակուցների համար, մինչդեռ մյուսները կգնահատեն դրանց մեջ մանրաթելերի և հակաօքսիդանտների մեծ քանակությունը, որոնք հանդիսանում են հակաքաղցկեղային և հակատարիքային բաղադրիչներ:
  • Քաղցր կարտոֆիլ – ի տարբերություն սովորական կարտոֆիլի՝ սրանք հարուստ են երկաթով և վիտամիններով, ինչը հատկապես կարևոր է սպորտով զբաղվող կանանց համար: Քանի որ կանանց օրական գրեթե երկու անգամ ավելի շատ երկաթ է հարկավոր, քան տղամարդկանց, այս բանջարեղենը ցանկալի հավելում կլինի նրանց սննդակարգին: Տղամարդկանց քաղցր կարտոֆիլը կառաջարկի էներգիա և նորից շատ վիտամիններ:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկի

Խորոված տավարի սուկիի՝ երկար տարիների պատմություն ունեցող համեղ չեխական ուտեստի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցան

Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցանի բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Լեչո՝ ավանդական հունգարական կերակուր

Լեչո՝ ավանդական հունգարական կերակուր

Լեչոն շոգեխաշած կարմիր պղպեղն է՝ լոլիկի և սոխի ավելացմամբ:

3 անձի համար 30-45 րոպե Պարզ
Չիզքեյք

Չիզքեյք

Չիզքեյքը շատ տարածված աղանդեր է ոչ միայն Գերմանիայում, այլև ամբողջ աշխարհում:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության