100գ ոսպ – 347 ԿԿալ
Ոսպը պարունակում է կարոտին, սպիտակուցներ, պրոտեիններ, օսլա, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, ֆոլաթթու և A, B1, B2, B6, C և PP վիտամիններ:
Բացառիկ առողջարար
Շնորհիվ երկաթի և ֆոլաթթվի բարձր պարունակության՝ ոսպը խթանում է արյան կարմիր գնդիկների արտադրությունը և կարգավորում նյարդային համակարգի աշխատանքը: Դրա ցածր գլիկեմիկ ինդեքսի շնորհիվ այն հաճախ է հանդիսանում դիետաների բաղադրիչ, այդ թվում՝ շաքարախտով հիվանդների համար: Շնորհիվ օսլայի՝ ունենում է մաքրող ազդեցություն մարսողական տրակտի վրա և իջեցնում է խոլեստերինի և գլուկոզայի մակարդակը:
Սննդարար հատիկ և համեղ ծիլեր
Ոսպի համեղ և շատ սննդարար սերմերը ենթակա են սննդի մեջ օգտագործման պատրաստումից հետո: Դրանք կարելի է ավելացնել աղցաններին, հայտնի է նաև ոսպով ապուրը: Խիստ արժեքավոր են նաև դրա ծիլերը, որոնք կարելի է օգտագործել հում վիճակում՝ ավելացնելով բուտերբրոդներին, աղցաններին, ապուրներին և տաք ուտեստներին՝ մաղադանոսի և սամիթի փոխարեն:
Ոսպն Աստվածաշնչում
Դեռևս Աստվածաշնչից մենք իմանում ենք, թե ինչպես է գնահատվել ոսպը դարեր ի վեր: Լեգենդի համաձայն՝ մեկ ափսե ոսպի համար Իսահակի անդրանիկ զավակը հրաժարվում է անդրանիկության պատվից:
Բուսակերական համ
Իր բացառիկ սննդարար հատկությունների համար ոսպը շատ է գնահատվում բուսակերների կողմից: Այն կարելի է ավելացնել աղցաններին, ապուրներին, ինչպես նաև օգտագորրծել որպես մսի փոխարինիչ. դրանից ստացվում են համեղ կոտլետներ, պաշտետ կամ լեչո՝ այլ բանջարեղենի ավելացմամբ: