100գ վայրի գազար – 56 ԿԿալ
Վայրի գազարը պարունակում է սպիտակուց, ածխաջրեր, մանրաթելեր, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, սոդա, երկաթ, ցինկ, A, B1, B2, B6, C, E, PP վիտամիններ և ֆոլաթթու:
Մոդայիկ վայրի գազար
Հին և միջին դարերում վայրի գազարը տարածված բանջարեղեն էր և աճեցվում էր դեռ մինչև կարտոֆիլի տարածումը: Երկարավուն կամ կլորավուն արմատը պարունակում է բուրավետ սպիտակ միջուկ՝ բնորոշ կծու-քաղցր համով: Այն կարելի է ուտել հում վիճակում աղցանների մեջ, խյուսի տեսքով կամ այլ բանջարեղենի հետ խաշած վիճակում: Այն լրացնում է ապուրները, բուտերբրոդները, բանջարեղենը և թթու դրած կաղամբը:
Օգտակար՝ արյան բոլոր խմբերի համար
Վայրի գազարը պարունակում է բազմաթիվ օգտակար նյութեր: Առողջարար ազդեցություն է ունենում արյան ցանկացած խումբ ունեցող մարդկանց համար: Վայրի գազարի պտուղները պարունակում են եթերային յուղ, ֆուրոկումարիններ, գլյուկոզիդներ, ճարպայուղ և ֆլավոնոիդներ: Ունի միզամուղ, դետոքսիկացնող և հակառևմատիկ ազդեցություն: Գրգռում է ախորժակը, սննդարար է և կալորիական: Օգտագործվում է նաև երիկամներում քարերի բուժման համար:
Վայրի գազար թե՞ մաղադանոս
Վայրի գազարը հաճախ շփոթում են մաղադանոսի հետ: Սակայն այն վերջինից տարբերվում է նրանով, որ բավական հարթ մակերես ունի, տերևների աճելու մասում ունի փոքր շագանակագույն շրջանակներ, իսկ իր համով ավելի նման է գազարի:
Վայրի գազարը նաև հանդիսանում է արժեքավոր սննդային մշակաբույս, և համարվում է, որ այս բույսով սնված կենդանիների միսն արտակարգ է համ է ունենում: