Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:

Իմանալ ավելին

Վասաբի՝ ճապոնական ծովաբողկ

100գ վասաբի – 109 ԿԿալ

Պարունակում է գլիկոզիդներ, պրովիտամին A, B խմբի վիտամիններ, C վիտամին, հանքային նյութեր (հիմնականում ծծումբ):  

Ճապոնական խոհանոցի համեմունքներ

Քերած արմատը կարելի է օգտագործել սովորական ծովաբողկի պես: Վասաբին ավելի կծու համեմունք է, համով նման է ծովաբողկին, բայց փոքր-ինչ դառնություն ունի: Եվրոպայում դժվար է գտնել թարմ վասաբի, այն ավելի հաճախ օգտագործվում է փոշու տեսքով, որը խառնում են ջրի հետ և ստանում թանձր մածուկ:  

  • Ճապոնական խոհանոցում վասաբին սոյայի սոուսով օգտագործվում է որպես սոուս սուշիի և սաշիմիի համար: 
  • Վասաբին համադրված սոյայի սոուսի, կոճապղպեղի, սխտորի և թարմ գինձի հետ կարող է ձկան և սթեյքի համար մարինադի բաղադրիչ լինել: 
  • Ամենաարիները կարող են օգտագործել վասաբին որպես համեղ մսային կամ պանրային սոուս:
  • Մայոնեզի հետ միասին՝ վասաբին անփոխարինելի է դառնում հավկիթների և սառը մսի հետ օգտագործման համար:  

Հակաթույն

Հազարավոր տարիների ընթացքում վասաբին համարվում էր սննդային թունավորման դեմ հակաթույն (ինչը շատ կարևոր է հում ձկան դեպքում), և գիտնականները դա ապացուցել են իրենց հետազոտություններում: Այն ունի հակասնկային և հականեխիչ ազդեցություն և հանդիսանում է թույլ միզամուղ: Վասաբին խթնանում է ստամոքսահյութի արտադրությունը, և խորհուրդ չի տրվում ստամոքսի խնդիրներ ունեցողներին: Այն նաև ունի արտաքին գործածություն՝ արթրիտը, նյարդացավը և մկանացավը մեղմացնող թրջոցների պատրաստման համար: Վասաբին հանդիսանում է պոլիֆենոլների աղբյուր, հարուստ է հակաօքսիդանտներով, ինչը նպաստում է ազատ ռադիկալների ազդեցության չեզոքացմանը:  

Կեղևի քերիչներ

Ավանդական ճապոնական խոհանոցում վասաբիի արմատները մաքրում են փափուկ խոզանակով և անցկացնում քերիչով: Սուշիի որոշ ճապոնացի մասնագետներ օգտագործում են միայն կեղևի քերիչներ, մինչդեռ մյուսները նախընտրում են սովորական մետաղական քերիչներ: Ենթադրվում է, որ կեղևի քերիչով անցկացված վասաբիից կստացվի միատարր մածուկ՝ ավելի հաճելի բույրով:   

Լեռնային արևածաղիկ

Վասաբի նշանակում է «լեռնային արևածաղիկ»: Անվանումը կապված է այն վայրի հետ, որտեղից գտել են վասաբին և ծաղկած վիճակում վերջինիս տեսքի հետ: Վասաբին գնալով ավելի հազվադեպ է հանդիպում՝ կապված քաղաքկրթության փոփոխությունների հետ:



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Սաղմոն վասաբիով
Սաղմոն վասաբիով

Կծու բաղադրատոմս՝ սաղմոնը վասաբիով:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Մարինացված սաղմոն ոսպի աղցանով
Մարինացված սաղմոն ոսպի աղցանով

Ոսպով և սոուսով մարինացված սաղմոնի բաղադրատոմս:

3 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Ecommerce Modal Title
Ecommerce Modal Description