100գ վարունգ – 15 ԿԿալ
Ջրային պաշար
Հանդիսանում է մեր օրգանիզմի բնական «խոնավացուցիչ» և դրական ազդեցություն է ունենում մեր մաշկի վրա: Շնորհիվ կալիումի պարունակության՝ ունի մաքրող ազդեցություն և իջեցնում է ճնշումը:Գեղեցիկ աչքեր
Ջրային քաղցրավենիք
Վարունգն ամենահին բանջարեղենային բույսերից է, որը հայտնի է արդեն շուրջ երեք հազար տարի: Այն սերում է Հնդկաստանից: Դեռևս Հին Հռոմում վարունգը համարվում էր քաղցրավենիք: Հյուսիսային Եվրոպայում, մասնավորապես Ֆրանսիայում, վարունգն աճեցնում էին սկսած 9րդ դարից: Իսպանացիների հետ այն հասավ Ամերիկա: Միայն 19րդ դարում վարունգը սկսեցին օգատգործել հում վիճակում: Այսօր այս բանջարեղենն օգտագործվում է աղցանների, խորտիկների, բուտերբրոդների մեջ: Այն նաև կարելի է մատուցել տաք վիճակում՝ ինչպես ցուկկինին: Արևելյան Եվրոպայի խոհանոցում շատ են օգտագործում թթու դրած վարունգը:
Բանջարեղենը կոկտեյլի մեջ
Վարունգը լայնորեն կիրառվում է բարմենների կողմից: Այն ծառայում է ինչպես որպես զարդարանք (օրինակ, «Արյունոտ Մերի» կոկտեյլի համար), այնպես էլ որպես ալկոհոլային (օրինակ, վարունգով, կիտրոնով և անանուխով սառը օղի) և ոչ ալկոհոլային (օրինակ, զովացուցիչ ըմպելիք ջրի, սառույցի, շաքարի հիմքով՝ կիտրոնի և վարունգի հետ հարած):