Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Ծովաբողկ

100g ծովաբողկ – 68 կկալ

Ծովաբողկը պարունակում է ֆոսֆոր, ծծումբ, կալիում, կալցիում, երկաթ, նատրիում, մագնեզիում և A, B, C և E վիտամիններ:

Առողջության աղբյուր

Ծովաբողկն ունի հակաբակտերիալ, հակավիրուսային և հակասնկային ազդեցություն: Խթանելում է նյութափոխանակությունը, կարգավորում է երիկամների աշխատանքը  և բարձրացնում օրգանիզմի դիմադրողականությունը:Այն պարունակում է ավելի շատ C վիտամին, քան կիտրոնը կամ նարինջը, և ունի ֆիտոնցիդների բարձր մակարդակ` սոխից և սխտորից հետո: Այն հատկապես խորհուրդ է տրվում տարվա անցումային ժամանակահատվածներում (օրինակ`աշնանից ձմեռ և ձմռանից գարուն), որպեսզի օրգանիզմն ապահովի անհրաժեշտ վիտամիններով և հանքային աղերով:

Լավացնում է զգայարանների աշխատանքը

Քերած ծովաբողկի արմատը, իրեն բնորոշ կծու համով, հանդիսանում է շատ կերակրատեսակների, թարմ բանջարեղենի բաղադրամաս, այն նաև մատուցվում է սերուցքի հետ, ինչպես նաև սերուցքի և կիտրոնի հետ, որպես մսի, տաք կամ սառը ձկան խավարտ:  

Ապահովում է թարմություն

Շնորհիվ իր բնական հակաբակտերիալ հատկությունների` ֆիտոնցիդների, ծովաբողկն ունի ապշեցուցիչ հատկանիշներ: Նրա տերևների մեջ փաթաթված կարագը, միսը կամ ձուկը թարմ են մնում երկար ժամանակ, քանի որ դրանց մեջ պարունակվող ֆիտոնցիդները թույլ չեն տալիս, որպեսզի բակտերիաները զարգանան:

Առաջացնում է արցունքներ

Եթե ծովաբողկը թարմ է և կծու է, ապա նրա մեջ պարունակվող եթերային յուղերըհաճախ մեզ մոտ առաջ են բերում արցունքներ կամ փռշտոց: Ճաշից հետո պետք է հոտ քաշել մի կտոր սպիտակ հացից, որը կհանգստացնի մեր աչքերը և ցավոտ կոկորդները:

100g chrzanu – 68 kcal