100գ ծնեբեկ – 23 ԿԿալ
Երիտասարդ լինել
Կանաչ ծնեբեկը հայտնի է հակաօքսիդանտների մեծ քանակության պարունակությամբ, որոնք խոչընդոտում են վաղաժամ ծերացմանը: Ահա թե ինչու է ծնեբեկը հոլիվուդյան գեղեցկուհիների սիրելի կերակուրը: Այն ցածր կալորիականությամբ և հեշտ յուրացվող բանջարեղեն է: Պարունակում է ֆոլաթթու, որն օգնում է պայքարել երեխաների մոտ բնածին արատների, ինչպես նաև հոգնածության և սրտի հիվանդությունների դեմ:
Ամբողջական ցամաքեցում
Ծնեբեկը բնական միզամուղ միջոց է, օգնում է մանրէական վարակների և միզուղիների բորբոքման բուժման ժամանակ: Իր այս հատկությունների շնորհիվ այն նաև կարող է օգտագործվել այտուցվածության դեմ:
Ծնեբեկը սեղանի վրա
Ծնեբեկը խաշում են և օգտագործում տաք կամ սառը վիճակում:
Համերի առատություն
Ծնեբեկը սերում է միջերկրածովյան ափերից: Հին հույները և եգիպտացիները սննդի մեջ օգտագործում էին ծնեբեկի վայրի տարատեսակը, իսկ հռոմեացիք սկսեցին այն աճեցնել: Այն համարվում էր աֆրոդիզիակ և դեղաբույս: Ավելի ուշ ծնեբեկի մասին որոշ ժամանակով մոռացան, իսկ Վերածննդի շրջանում այն ևս վերածնունդ ապրեց: Ծնեբեկը Լյուդովիկոս 14րդի սիրելի բանջարեղենն էր: Մինչև 19րդ դար այն դրվում էր միայն հարուստների սեղաններին: