100գ ծաղկակաղամբ – 21 ԿԿալ
Պարունակում է կալիում, մագնեզիում, կալցիում, մանգան, երկաթ, պղինձ, ցինկ, ֆտոր, կարոտին, C, K, B1, B2, B6 վիտամիններ:
Այս բանջարեղենը խորհուրդ է տրվում քաղցկեղը կանխելու համար:
Տոքսինների հեռացում ծաղկակաղամբի միջոցով
Ծաղկակաղամբում հայտնաբերված էնզիմները նպաստում են օրգանիզմից տոքսինների հեռացման պրոցեսին: Ժամանակին չհեռացված թունավոր միացությունները կարող են հանգեցնել բջիջների վնասման, ինչը հանգեցնում է քաղցկեղի: Ծաղկակաղամբում հայտնաբերված էնզիմները՝ վիտամինների և միներալների հետ մեկտեղ, ընկած են նրա հակաքաղցկեղային հատկությունների հիմքում:
Մինչև կհագենաս…
Ծաղկակաղամբը քիչ կալորիա է պարունակում, տալիս է հագեցածության զգացում, ինչի շնորհիվ կարելի է այն ուտել առանց անհանգստանալու ավելորդ կիլոգրամներ հավաքելու մասին:
«Կիպրոսյան կաղամբ»
Ծաղկակաղամբը գալիս է Կիպրոսից և սկզբում կոչվել է «Կիպրոսյան կաղամբ»: Այն հայտնի է 2500 տարի: Մշակվել է դեռևս հին Եգիպտոսում և Պարսկաստանում: Հետո դրա մշակումը ներկայացվեց Իտալաիայում, որպեսզի 16-րդ դարում տարածվի ողջ Եվրոպայով մեկ: Ժամանակակից խոհանոցներում այն օգտագործվում է բացառապես ամեն ինչում՝ սկսած ապուրներից վերջացրած բանջարեղենային ճաշատեսակներով: Այն եփվում է ամբողջությամբ կամ մատուցվում աղցաններում հում վիճակում:
Համեղ դասագիրք
Ծաղկակաղամբը բնական օբյեկտ է, որը հնարավորություն է տալիս բացատրելու ֆրակտալների հասկացությունը: Դրանք ներկայացվել են մաթեմատիկայում 70-ականներին Յեյլի համալսարանի ֆրանսիացի գիտնական Բենուա Մանդելբորի կողմից: Ֆրակտալին բնորոշ հատկանիշը դրա ինքնանմանությունն է. այն ամբողջի փոքրացրած պատճենն է: Այսպես, յորաքանչյուր ծաղիկը ամբողջ ծաղկակաղամբի պատկերն է պարունակում: Ֆրակտալները կիրառություն են գտել այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են բժշկությունը կամ ֆինանսները:
Գիտնական բանջարեղեն
Մարկ Տվենն ասել է. «Ծաղկակաղամբը ոչ այլ ինչ է, քան կաղամբ բարձրագույն կրթությամբ»: