Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Թրթնջուկ

100գ թրթնջուկ - 21 ԿԿալ

Թրթնջուկը պարունակում է վիտամին C, երկաթ, կալիում և մագնեզիում:

Սպանախի մրցակից

Թրթնջուկի տերևներն ունեն հաճելի թթու համ: Այն պատրաստում են սպանախի պես, դրանից կարելի է համեղ կերակուրներ, օրինակ՝ ապուր, սոուս: Ավելի քիչ թրթնջուկը հայտնի է որպես այլ ուտեստների համար համեմունք: Այն կարելի է ավելացնել սպանախին, մանր կտրտած թրթնջուկով կարելի է համեմել կանաչ աղցանը, խոտային սոուսները և կարտոֆիլային ապուրը:  

Լավ ախորժակի համար

Այս բույսին վերագրում են արյունաստեղծ, միզամուղ և ախորժակ բացող ազդեցություն: Դրա տերևներից պատրաստում են թեյ, որն օգնում է լյարդի և երիկամների հետ խնդիրների դեպքում: Թրթնջուկի օգտագործումից պետք է խուսափեն երիկամային քարերով, ռևմատիզմով և արթրիտով տառապող մարդիկ, այդ իսկ պատճառով այն խորհուրդ չի տրվում տարեց մարդկանց:  

Չափից դուրս շատ…

Թրթնջուկը պարունակում է մեծ քանակությամբ թրթնջկաթթու, որի ավելցուկը զրկում է մեր օրգանիզմը կալցիումից: Թրթնջկաթթուն կարող է առաջացնել հոդացավ և երիկամների ցավ, իսկ երեխաների մոտ՝ աճի հապաղում: Այդ իսկ պատճառով պետք է հոգ տանել թույլատրելի չափաբաժինը չգերազանցելու մասին, առավել ևս, որ կակաոն, թեյը և պղպեղը ևս պարունակում են այս վտանգավոր միացությունը:  

Բնական լաքահանիչ

Թրթնջկաթթուն հիանալի կերպով մաքրում է հագուստի վրայի հետքերը: Թրթնջուկի տերևները կարող են ծառայել նաև ձեռքերի լվացման համար: Դրանց մեջ պարունակվող թթուն վերացնում է այնպիսի աղտոտվածություններ, ինչպիսիք են օրինակ բանջարանոցում աշխատելուց հետո ձեռքերին մնացած հետքերը: