100գ տերևային կաղամբ – 29 ԿԿալ
Պարունակում է բետա-կարոտին, լյուտեին, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, երկաթ և A, B1, B2, B6, C, E, K վիտամիններ:Արժեքավոր հակաօքսիդանտներ
Հակաօքսիդանտների պարունակության շնորհիվ տերևային կաղամբն ունի հակաքաղցկեղային ազդեցություն, ուժեղ հակաբորբոքային հատկություններ, ինչպես նաև պաշտպանում է սկլերոզից: Այն հատկապես խորհուրդ է տրվում տարեց մարդկանց և երեխաներին, քանի որ հեշտ է մարսվում և պարունակում է բազմաթիվ հանքային աղեր և վիտամիններ:Բանջարեղենային նախահայր
Դեռևս մինչև Միջնադար տերևային կաղամբը շատ տարածված էր ողջ Եվրոպայում: Այսօր առանց դրա իրենց մենյուն չեն պատկերացնում բրազիլացիները, հոլանդացիները, պորտուգալացիները, ինչպես նաև Ճապոնիայի և Հարավային Աֆրիկայի բնակիչները: Այն նաև հայտնի է և լայնորեն կիրառվում է ԱՄՆ-ում: