Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Տերևային ճակնդեղ (մանգոլդ)

100գ մանգոլդ – 35 ԿԿալ

Մանգոլդը պարունակում է մանրաթելեր, կալիում, նատրիում, կալցիում, 42մգ ֆոսֆոր, երկաթ, A, B1, B2, PP, C վիտամիններ:

Կալիումի հարուստ աղբյուր

Բոլոր բանջարեղեններից կալիումի ամենամեծ քանակությունը պարունակվում է տերևային ճակնդեղի մեջ: Այդ հանքային նյութը կարգավորում է օրգանիզմում ջրի պարունակությունը, երիկամների աշխատանքը և արյան ճնշումը, ինչպես նաև պատասխանատու է նյարդային համակարգի և մկանների աշխատանքի համար և սնում է ուղեղը թթվածնով՝ բարելավելով մտավոր ունակությունները և ուշադրությունը:  

Մանգոլդը և բազուկի տերևուքը

Մանգոլդը տերևային ճակնդեղն է, իսկ բազուկի տերևուքն իրենից ներկայացնում է երիտասարդ ճակնդեղն իր ցողուններով: Տերևային ճակնդեղի համար բնութագրական են բազմաթիվ խորշոմապատ տերևները, և այն պատրաստվում է սպանախի պես: Այն նաև հիանալի հավելում է աղցաններին, ապուրներին և խճողակներին: