100գ սպիտակ լոբի - 102 ԿԿալ
Պարունակում է երկաթ, կալցիում, մագնեզիում, սպիտակուց և E վիտամին:
Լոբազգիները երկաթի աղբյուր են: Երկաթի պակաս ունեցող մարդիկ թույլ են և անտարբեր: Երկաթի պակասի վտանգին են ենթակա հատկապես հղիները, ապաքինվողները, ինչպես նաև աճող երեխաները և երիտասարդները: Երկաթի ավելի լավ յուրացման համար խորհուրդ է տրվում լոբին ուտել C վիտամինով հարուստ բանջարեղենի հետ:
Ուժեղ զույգ
Սպիտակ լոբին պարունակում է կալցիում և մագնեզիում` իրար լրացնող երկու տարրեր, որոնք պատասխանատու են պինդ ատամների և ոսկորների համար:
Թագավորական սերմ
Լոբու սերմերն իրենց ներդրումն են ունեցել Աստվածահայտնությունը տոնելու ավանդույթի մեջ: Շատ տարածաշրջաններում, օրինակ Ֆրանսիայում և Իսպանիայում, ընտանիքը հատուկ թխվածք է բաժանում, որի մեջ լոբու հատիկ կա: Տեղական ավանդույթի համաձայն՝ նա, ով գտնում է հատիկը դառնում է խնջույքի արքան կամ ստիպված է… փակել հաշիվը:
Լոբին համարվում է մոտավորապես 8000 տարեկան: Այն նախակոլոմբոսյան Ամերիկայի խոհանոցի “երեք քույրերից” մեկն է՝ եգիպտացորենի և դդումի հետ միասին: Ացտեկներն աճեցրել են “այակոլտը” կամ լոբին եգիպտացորենի հետ, որը ծառայում էր որպես ձող՝ որպեսզի բույսը փաթաթվեր: Այսօր լոբին բուսական սպիտակուցների առաջնային աղբյուրներից է աշխարհում: Այն կարելի է գտնել յուրաքանչյուր մշակույթի խոհանոցում: Լոբու 30,000 տեսակ կա:
Սպիտակ լոբին ընդդեմ ֆուտբոլի
Լոբին այնպիսի կերակուրների բաղադրիչ է, ինչպիսիք են՝ սննդարար ապուրները, օրինակ ֆրանսիական Կասուլեն, իսպանական Ֆաբադան կամ բրազիլական ֆեյջուադան, հիմնական ճաշատեսակները, օրինակ իտալական Պաստան կամ Ֆաջոլին, սառը և տաք աղցանները: Արդյոք հնարավո՞ր է, որ հենց լոբի ուտելով է պայմանավորված այս երկրների ֆուտբոլիստների կազմվածքն ու հմտությունները և ֆուտբոլային հաջողությունները: Եթե այդպես է, ուրեմն դա լավ պահպանվող գաղտնիք է: