Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Սպանախ

100գ սպանախ – 17 ԿԿալ

Պարունակում է մանրաթելեր, կալիում, կալցիում, ֆոսֆոր, մագնեզիում, նատրիում, երկաթ, ցինկ, մանգան, ֆտոր, C, B1, B2, B6, PP, E, K վիտամիններ, ինչպես նաև ֆոլաթթու և պրովիտամին A:

 Անվնաս երկաթ

Սպանախում պարունակվող երկաթն ունի անվնաս և բնական ձև, մինչդեռ երկաթն այլ դեղերի տեսքով ընդունել ունի գերդոզավորման ռիսկ, ինչը շատ վտանգավոր է հատկապես երեխաների համար:

Ուժի բանալին

Սպանախը երկաթի գերազանց աղբյուր է, որը հանդիսանում է օրգանիզմի բջիջներին թթվածին մատակարարող և էներգիայի արտադրման և նյութափոխանակության համար պատասխանատու համակարգի մեջ մտնող հեմոգլոբինի մաս: Այն հատկապես խորհուրդ է տրվում կանանց, երեխաներին և հասունացման տարիքում գտնվող երիտասարդներին:

Ոսկորների ուժը

Սպանախը պարունակում է K վիտամինի ռեկորդային քանակություն, որը նպաստում է մեր ոսկորների ամրությանը: 

Պահածո մուլտֆիլմից

Սպանախը գալիս է Պարսկաստանից: Մավրիտանացինեն այն բերեցին Եվրոպա 9-րդ դարում: Այն շատ դանդաղ էր հավաքում իր համակիրներին՝ դառնալով շատ հայտնի II Համաշխարհային պատերազմից հետո, երբ գովազդվեց ամերիկացիների կողմից: Այս բանջարեղենի դեսպանը դարձավ մուլտֆիլմի հերոս` Նավաստի Փոփայը, ով միշտ իր ձեռքի տակ ուներ սպանախի պահածո: Նա մի շնչով դատարկում էր այն և մարտի բռնվում իր հակառակորդի հետ, որը միշտ ավարտվում էր վերջինիս նոկաուտի ենթարկելով:

10 անգամ սպանախ

Սպանախը հայտնի է երկաթի իր մեծ պարունակությամբ: Առաջին հաշվարկները կատարվեցին 19-րդ դարում դոկտոր Է. Վոն Վոլֆի կողմից, ով սխալ էր դրել ստորակետը: Սպանախը պարունակում է 10 անգամ ավելի քիչ երկաթ, քան նշված էր նրա տվյալներում: Սխալը նկատվեց միայն 1937 թվականին:  Սպանախի սիրահարների համար լավ նորությունն այն է, որ այն շարունակում է մնալ ամենաօգտակար բանջարեղեններից մեկը ոչ միայն իր մեջ երկաթի պարունակության, այլև C, E վիտամինների, ֆոլաթթվի, ցինկի, մագնեզիումի և կալիումի հսկայական քանակության շնորհիվ:



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ տավարի մսով աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ