100գ սոյա – 381 ԿԿալ
Սրտի բաբախում
Սոյա ուտելը բարենպաստ կանդրադառնա մեր սրտի առողջության վրա: Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր ուտել 25 գրամ սպիտակուց՝ ստացված սոյայի մթերքներից: Սոյայի սպիտակուցների վրա հիմնված սննդակարգը (ճարպերի բացառությամբ) նվազեցնում է սրտի հիվանդությունների վտանգը:
Կանանց սննդակարգ
Սոյան խորհուրդ է տրվում կանանց՝ շնորհիվ իր բուսական էստրոգենի պարունակության: Սոյայից պատրաստված մթերքներ ուտելը թեթևացնում է դաշտանադադարի ախտանշաները առանց կողմնակի բարդություններ առաջացնելու: «Սոյա սպառող» կանանց շրջանում անցկացված հետազոտությունը ցույց տվեց, որ հետազոտվող խմբի մոտ ցածր էր կրծքի քաղցկեղի հավանականությունը: Հատկապես կանանց մոտ սոյան նպաստում է խոլեստերինի նվազմանը և ոսկրային զանգվածի պնդացմանը:
Բանջարեղենային քամելեոն
- սոյայի կաթ,
- սոյայի սոուս,
- տոֆու (սոյայից պատրաստված շոռ),
- միսո (սոյայից ստացված համեմունք),
- սոյայի արիշտա
- սոյայի յուղ,
- սոյայի ալյուր:
Լրտես ճապոնական այգում
Սոյան գալիս է Ասիայից, որտեղ այն մշակվում է դեռևս 3000 տարի մ.թ.ա.: Սոյայի սերմերն ու նրանց կիրառությունը Եվրոպայի համար բացահայտվել են 17-րդ դարում գերմանացի գիտնական և ճանապարհորդ Էնգելբերթ Քեմփֆերի կողմից հոլանդական Օստ-Հնդկաստանի օպերացիայի ժամանակ: Քաղաքականորեն սխալ աղբյուրները պնդում են, որ այս բացառիկ գիտնականը ձեռք է բերել հույժ գաղտնի տեղեկություններ Ճապոնիայի և իր համար հատուկ հետաքրքրություն ներկայացնող բուսաբանական նմուշների մասին կաշառելու միջոցով՝ գնելով տեղեկություններ և հատուկ համաձայնություն իր երիտասարդ սպասավորի հետ միասին: