Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Սխտոր

100գ սխտոր – 150 ԿԿալ

Սխտորը պարունակում է սելեն, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, A, B1, C, PP վիտամիններ:

Մանրէների դեմ պայքարող

Սխտորը հարուստ է անտիբակտերիալ միացություններով, եթերային յուղերով, ինչպես նաև ազատ ռադիկալների ազդեցությունից պաշտպանող թթվեցուցիչներով: Ամենաուժեղ մանրէասպան ազդեցությունն ունենում է հում սխտորը, սակայն նույնիսկ մշակում անցնելուց հետո այն իջեցնում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը, ունենում հակաթրոմբոզային ազդեցություն, պաշտպանում արյան շրջանառության համակարգը և դրական ազդեցություն ունենում մարսողական համակարգի վրա: Վերացնում է միկրոօրգանիզմները, խմորասնկերը, սնկերը և վիրուսները: Դրա հակավիրուսային ազդեցությունը նվազեցնում է չարօրակ նորագոյացությունների առաջացման ռիսկը:

Առաջին հակաբիոտիկը

Քանի դեռ հակաբիոտիկները չէին մտել մեր առօրյա կյանք, սխտորն իր հատկությունների շնորհիվ կիրառվում էր որպես վիրուսային հիվանդություններից պաշտպանություն, ինչպես նաև որպես կանխարգելիչ միջոց խոլերայի, ժանտախտի կամ գրիպի դեմ: Ի տարբերություն դեղերի և պատվաստումների՝  չի առաջացնում մանրէների շտամերի միջոցով իմունիտետի ձեռքբերում, և մարդու համար տոքսիկ չէ: 

Միայն թե այդ հոտը չլիներ…

Սխտորի բնորոշ հոտն առաջանում է ծծմբի էնզիմային միացությունների քայքայումից, որոնք առաջանում են այն կտրելու կամ ճզմելու ժամանակ: Այդ տհաճ կողմնակի ազդեցությունը կարելի է վերացնել՝ ծամելով խնձոր, մաղադանոս, անանուխի տերևներ, ուրց, թարխուն կամ նեխուր:   

Միջազգային համեմունք

Սխտորն արդեն 4000 տարեկան է, սերում է Միջին Ասիայից և աճեցվում ողջ աշխարհում: Շատ է գնահատվում որպես համեմունք աշխարհի բոլոր խոհանոցներում՝ հատկապես միջերկրածովյան, ռուսական, բուլղարական, թուրքական և արաբական: 


Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական աղցան տավարի մսով

Վիետնամական խոհանոցի ուտեստի՝ տավարի մսով աղցանի բաղադրատոմս:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Բրինձ լոբու հետ կարիբյան ձևով

Բրինձ լոբու հետ կարիբյան ձևով

Կարիբյան ոճով լոբով բրնձի պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցան

Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցան

Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցանի բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Մի կրոբ՝ գրասենյակային կերակուր

Մի կրոբ՝ գրասենյակային կերակուր

Մի կրոբը թաիլանդական խրթխրթան տապակած լապշան է:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ