100գ սիսեռ - 54 ԿԿալ
Պարունակում է մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողությունը, դրական ազդեցություն ունենում սրտի աշխատանքի վրա, ինչպես նաև կարգավորում արյան մեջ շաքարի մակարդակը: Սիսեռը օրգանիզմին էներգիա է մատակարարում, որն օգտագործվում է աստիճանաբար՝ արյան մեջ շաքարի մակարդակը չբարձրացնելով:
Սիսեռը գրավում է աշխարհը
Սիսեռը մեր մոտ եկել է Մերձավոր Արևելքից, որտեղ այն հայտնվել էր հյուսիսային Աֆրիկայից և Հնդկաստանից: Փյունիկացիներն այն բերեցին Իսպանիա: Իր հաղթական երթը Եվրոպայով սիսեռն ավարտեց Միջերկրական ծովի ավազանի մոտ, քանի որ դրան անհրաժեշտ է տաք և չոր կլիմայական պայմաններ: Իսպանացիներն այն Ամերիկա բերեցին և սիսեռը դարձավ մեքսիկական, իսպանական, իտալական և հնդկական խոհանոցների անփոխարինելի տարր: Բայց ամենից առաջ այն արևելյան խոհանոցի խորհրդանիշ է:
Մսի փոխարինիչ
Ճամփորդներին և տուրիստներին կարող է զարմացնել սիսեռի պատրաստման եղանակների բազմազանությունը: Արաբական երկրներում այն ազգային կերակուրների՝ օրինակ, հումուսի, ֆալաֆելի կամ կուսկուսի կարևոր բաղադրիչ է: Դրանից նաև ալյուր են պատրաստում, որն այնուհետև ավելացվում է սոուսների մեջ կամ օգտագործվում սուրճի փոխարինիչի պատրաստման համար: Սիսեռը լցնում են ապուրների և աղցանների մեջ, իսկ Հնդկաստանում և Պակիստանում դրա երիտասարդ պատիճները օգտագործում են որպես բանջարեղեն: Արևելքի երկրներում սիսեռի տապակած հատիկները դելիկատես են համարվում: