Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Սինձ

 

100գ սինձ – 93 ԿԿալ

Պարունակում է կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում և A, B1, B2, C, E վիտամիններ:

Սինձը խոհանոցում

Համի և սննդարար լինելու տեսանկյունից սինձը շատ արժեքավոր բանջարեղեն է: Սննդի մեջ օգտագործում են դեղնա-մոխրագույն արմատը: Սինձն ունի բարձր կալորիականություն: Այն կարելի է օգտագործել աղցանների, ապուրների պատրաստման համար, ինչպես նաև տապակել կամ եփել գոլորշու վրա առանձին կամ այլ բանջարեղենի հետ: Սինձը կարող է հանդես գալ որպես հիմնական ճաշատեսակ կամ որպես խավարտ մսի, հավկիթի և ձկան համար: 

Օրգանիզմի ամրապնդման համար

Հաշվի առնելով սինձի մեջ բազմաթիվ վիտամինների և սննդարար տարրերի պարունակությունը՝ այն խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել այն մարդկանց, ովքեր դիետա են պահում և ունեն թույլ, զգայուն օրգանիզմ: Սինձի օգտագործումը նաև խորհուրդ է տրվում այն մարդկանց, ովքեր ֆիզիկապես և հոգեպես հյուծված են, ինպես նաև նրանց, ովքեր ծանր հիվանդություններ են տարել:

Ծիրանագույն

Սինձը նաև օգտագործում են որպես դեկորատիվ բույս՝ այն ունի գեղեցիկ ծիրանագույն ծաղիկներ: 

Սուրճի փոխարեն

Տապակելուց հետո սինձի արմատը կարող է օգտագործվել որպես սուրճի փոխարինիչ: