Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Շամպինյոն

 

100գ շամպինյոն - 15 ԿԿալ

Պարունակում է մանրաթելեր, D, E, PP և B խմբի վիտամիններ, ինչպես նաև երկաթ, կալիում, ֆոսֆոր և ցինկ:

Պաշտպանիչ գլխարկ

Նատրիումի ցածր պարունակության շնորհիվ՝ գերազանց են առանց աղի դիետաների համար: Քանի որ շամպինյոնները չեն պարունակում շաքար և ճարպեր, դրանք հանգիստ կարող են օգտագործվել շաքարախտով հիվանդների կողմից: Շամպինյոններում պարունակվող ցինկը ակտիվացնում է իմունային համակարգը:

և հանի՛ր մտքիցդ գլխացավը

Շամպինյոններն ավելի շատ են պարունակում B խմբի վիտամիններ, քան թարմ բանջարեղենը: Առաջատար են ռիբոֆլավինի կամ Bվիտամինի պարունակությամբ, որը միգրենից տառապող մարդկանց մոտ նվազեցնում է գլխացավերի հաճախականությունը: Գլխացավերը կարող են լինել նաև գերհոգնածության հետևանք, ինչից կարելի է խուսափել շամօինյոններում առկա պանտոտենիկ թթվի շնորհիվ:

Առողջ տեսք

Դրանք նաև մեծ ազդեցություն ունեն մեր մաշկի և առողջության վրա: Նրանք, ովքեր հոգ են տանում իրենց արտաքինի մասին, պետք է իրենց ճաշացանկում ներառեն շամպինյոն, հատկապես հաշվի առնելով, որ դրանից չի ավելանում գոտկատեղի չափերը (դրանք շատ ցածր կալորիականություն ունեն):

Միայն անմահների համար

Արդեն իսկ փարավոնների ժամանակաշրջանում շամպինյոններն “աստվածների ամբրոսիա” էին համարվում: Եգիպտացիները հավատում էին, որ շամպինյոն ուտելը պարգևում է անմահություն, ինչին միայն փարավոններն են արժանի: Հասարակ մարդիկ չէին կարող նույնիսկ դիպչել դրանց, էլ ուր մնաց՝ ուտեին:

Ուղիղ Փարիզից

17-րդ դարում ֆրանսիացիներն առաջինն էին Եվրոպայում, որ շամպինյոն էին աճեցնում: Տան պայմաններում շամպինյոնի աճեցման հնարավորությունը պատահաբար էր հայտնաբերվել Փարիզի մոտակայքում սեխ աճեցնողների կողմից, այդ պատճառով ֆրանսիացիներն այն անվանում են “Փարիզյան սունկ”: 17րդ դարում փարիզեցի այգեպանը նկատեց, որ շամպինյոնի աճեցման կատարյալ պայմանները ստորգետնյա քարանձավերն ու խորշերն են:

Ընտրյալների համար 

Դարեր շարունակ շամպինյոնները միայն հարուստներին հասանելի կերակուր էին: Ասում են՝ Ջորջ IV-ն իր Լոնդոնյան պալատում հատուկ դրանց աճեցման համար նախագծված շինություն ուներ:



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր
Տոմ յամ կունգ՝ թաիլանդական ապուր

Տոմ յամ կունգը Թաիլանդում ամենահայտնի ապուրն է, որը պատրաստում են հավի մսի արգանակով, սնկով, կիտրոնի կտորներով ու տերևներով և մանր ծովախեցգետիններով, որոնք շատ սիրված են թաիլանդցիների կողմից:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ
Այնտոպֆ՝ լիարժեք ճաշ

«Այնտոպֆ» բառը գերմաներեն նշանակում է «մեկ կաթսա», ինչն էլ հանդիսանում է այս ուտեստի գաղտնիքը:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Շոգեխաշած շամպինյոններ թթվասերով
Շոգեխաշած շամպինյոններ թթվասերով

Թթվասերի սոուսի մեջ պատրաստված սննդարար և օգտակար սնկերի բաղադրատոմս՝ իրական հաճույք գուրմանների համար:

4 անձի համար մինչև 15 րոպե Միջին բարդության
Թագավորական սենդվիչ
Թագավորական սենդվիչ

Օգտակար և համեղ ջեռեփուկ սնկով, պանրով և մսով:

4 անձի համար մինչև 15 րոպե Միջին բարդության