Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Շաղգամակաղամբ (կոլրաբի)

100գ շաղգամակաղամբ – 33 ԿԿալ

Պարունակում է կարոտին, նատրիում, կալիում, մագնեզիում, կալցիում, երկաթ, պղինձ, ֆոսֆոր, քլոր, յոդ և B1, B2, B6, C վիտամիններ: 

Հակաօքսիդանտներ

Շաղգամակաղամբը հարուստ է հակաօքսիդանտներով և հակաքաղցկեղային նյութերով, որոնց շնորհիվ դրա օգտագործումն ունի կարևոր նշանակություն քաղցկեղային հիվանդությունների կանխարգելման համար: Ամենից շատ արժեքավոր նյութերը պարունակվում են մատղաշ տերևների մեջ:

Շաղգամակաղամբն ափսեի մեջ

Շաղգամակաղամբն ունի նուրբ, քաղցր համ: Այն կարելի է օգտագործել հում վիճակում՝ շերտերով կտրատելով և աղցանների մեջ ավելացնելով: Այն նաև համեղ է տապակած և եփած վիճակում, ինչպես նաև լցոնված մսով և ձկով:  

Երեխաների համար

Շաղգամակաղամբը հարուստ է հանքային աղերով և վիտամիններով, համեղ է և չի առաջացնում ալերգիա, այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում տալ փոքր երեխաներին: