100գ շաղգամ – 35 ԿԿալ
Շաղգամը պարունակում է կալիում, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, մագնեզիում, ֆոլաթթու և A1, B1, B2, C վիտամիններ:
Շաղգամը ցածր կալորիականության դիետայում
Շաղգամի արմատը կարելի է օգտագործել խաշած կամ թարմ վիճակում: Դրա տերևները ևս ուտելի են և պատրաստվում են նույն կերպ, ինչպես սպանախի տերևները: Շաղգամն աճեցնում էին դեռևս հին հույները և հռոմեացիները: Մինչև կարտոֆիլի հայտնվելը շաղգամը գոնգեղի հետ միասին հանդիսանում էր մարդկանց և կենդանիների հիմնական սնունդ՝ լինելով սպիտակուցի, ածխաջրերի, հանքային նյութերի և վիտամինների աղբյուր: Շաղգամը պարունակում է շուրջ 90% ջուր, ինչը նշանակում է, որ այն հանդիսանում է ցածր կալորիականության դիետաների բաղադրիչ:
Շաղգամից կոսմետիկ միջոցներ
Շաղգամն օգտագործվում է կոսմետիկ միջոցների մեջ: Դրա տերևներից պատրաստված թուրմը հիանալի վերականգնող միջոց է մազերի համար՝ դարձնելով դրանք ավելի ամուր, պակաս յուղոտ և ճյուղավորվող և նվազեցնելով մազաթափությունը:
Միջուկն իր հերթին ունի հակաբորբոքային և հանգստացնող հատկություններ, և պարունակվում է պզուկների դեմ նախատեսված կոսմետիկ միջոցների մեջ:
Դեղաբույս
Ավանդական բժշկության մեջ վաղուց գնահատվում է շաղգամի ամրապդնող և վերականգնող ազդեցությունը: Դրանից կարելի է հյութ քամել, թեյ և թուրմ պատրաստել, ինչպես նաև օգտագործել թրջոցներ պատրաստելու համար: Այն օգտակար ազդեցություն է ունենում բերանի խոռոչի, շնչառական ուղիների հիվանդությունների և սակավարյունության դեպքերում: Այն նաև օգնում է ցավի, բորբոքման, ցրտահարության ժամանակ և դժվար լավացող վերքերի դեպքում: