100գ ռոմանեսկո - 25 ԿԿալ
Ամենադյուրամարս բանջարեղեններից մեկն է:
Կորցրած համի որոնումներով
Ռոմանեսկոն հիանալի կերպով հագեցնում է սովը՝ պարունակելով քիչ կալորիաներ: Այս բանջարեղենն օգնում է համային զգայունության կորուստով տառապող մարդկանց: Ռոմանեսկոն պարունակում է ցինկ, որն օգնում է պայքարել համի կորստի և բերանում մետաղական համի դեմ:
Մի՛ ձանձրացիր
Ռոմանեսկոն միջազգային շուկայում է հայտնվել 1990 թվականին: Այն աճեցվում էր Հռոմի մոտակայքում, որտեղ այն բացահայտել ու կատարելագործում էին հոլանդացի այգեգործները: Այսօր այս բանջարեղենը բազմազանություն է մտցնում տաք ուտեստների մեջ, ինչպիսիք են բանջարեղենային ռագուն, ջեռեփուկները, ինչպես նաև թարմ բանջարեղենի հիմքով աղցանները:
Այլմոլորակայինների քաղցրավենիք
Անգլիացիները ռոմանեսկոն անվանում են բրոկկոլի, ֆրանսիացիները՝ կաղամբ, գերմանացիներն ու լեհերը՝ ծաղկակաղամբ: Որոշ կասկածամիտ մարդիկ համարում են այն բրոկկոլիի և ծաղակաղամբի միջև ինչ-որ բան: Ռոմանեսկոյի ձևը շատ յուրահատուկ է՝ դրա ծաղկաբույլերը նման են բուրգերի: Գոյություն ունի անգամ տեսություն, որ այն հայտնվել է մեր մոտ՝ ընկնելով թռչող ափսեից: