Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Քաղցր ոլոռ

 

100գ քաղցր ոլոռ - 42 կկալ

Այն պարունակում է սպիտակուց, մանրաթելեր, C, B, E վիտամիններ, կալիում, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում:
 
Առողջարար շաքար

Այն օրգանիզմին էներգիա է մատակարարում՝ միևնույն ժամանակ չբարձրացնելով արյան մեջ շաքարի պարունակությունը:

Մրցակցություն սպանախի համար…

Ասիական խոհանոցում քաղցր ոլոռի տերևները նաև մատուցվում են պատրաստված ինչպես սպանախը:

Կանաչ նախաճաշիկ

Սկզբում ոլոռը մշակում էին միայն դրանց չոր սերմերի համար: 16-րդ դարում Հոլանդիայում սկսեցին մշակել նուրբ, ճռճռան ոլոռ, որն ուտում են պատիճի հետ միասին: Այն հիասքանչ հավելում է ռիզոտտոյի համար, շատ լավ է գնում մսի և ծովամթերքների հետ:

Հաջողության գաղտնիքը

Այս տեսակը հետո ճանապարհ ընկավ դեպի Ասիա, որտեղ մեծ ժողովրդականություն վայելեց: Այսօր քաղցր ոլոռն իրենից ներկայացնում է Ասիական խոհանոցի կարևոր տարր: Քաղցր ոլոռի համը գերազանց լրացում է հանդիսանում այս խոհանոցի համեմունքներին և հավելումներին, ինչպիսիք են ոստրեն կամ սոյայի սոուսը, քնջութի սերմերը կամ կոճապղպեղը: Այն հիանալի է համադրվում բրնձի կամ քաղցր և թթու սոուսների հետ: Ճռճռան ոլոռի ազդեցությունը Չինաստանի, Ճապոնիայի և Կորեայի տնտեսական հաջողության վրա դեռևս չի հաստատվել որևէ վստահելի հետազոտության միջոցով: