100գ պրաս սոխ – 47 ԿԿալ
Պրաս սոխը պարունակում է կարոտին, ֆոսֆոր, կալցիում և A, E, B1, B2, C վիտամիններ:
Ռևմատիզմի համար և ոչ միայն
Պրաս սոխը կիրառվում է ռևմատիզմի բուժման համար, ունի միզամուղ ազդեցություն և ուժեղացնում է կաթնարտադրությունը: Շնորհիվ հանքային աղերի բարձր պարունակության՝ ունի հարուստ սննդարար հատկություններ:
Իր մեջ պարունակվող վիտամինների շնորհիվ՝ այն խորհուրդ է տրվում նաև մարսողական համակարգի հետ խնդիրների դեպքում: Ունի մաքրող ազդեցություն, այդ իսկ պատճառով օգտագործվում է սննդային թունավորումների դեպքում: Օգնում է մրսածության դեպքում, դրական ազդեցություն է ունենում օրգանիզմի դիմադրողականության վրա և պարունակում է արժեքավոր եթերային յուղեր: Նաև հանդիսանում է արդյունավետ հականեխիչ միջոց:
Պրաս սոխի վաղեմի սիրահարները
Պրաս սոխը հայտնի էր դեռ վաղ ժամանակներում, և համաձայն լեգենդի՝ ամեն օր օգտագործվում էր Ներոնի և Արիստոտելի կողմից, ովքեր պնդում էին, որ դրան են պարտական իրենց հզոր ձայնի համար:
Պրաս սոխի օրը
Մարտի 1-ին տոնվում է սուրբ Դավթի օրը, ով հանդիսանում է Ուելսի հովանավորը, որի խորհրդանիշն է պրաս սոխը: Վերջինս Ուելսի բնակիչների համար նաև արիության տոն է, ինչը կապված է սաքսոնացիների հետ ճակատամարտի հետ, որի ընթացում զինվորներն իրենց հանդերձանքի մեջ պրաս էին կրում հաջողության համար: Այդ օրը Ուելսի բնակիչները պրասով կերակուրներ են պատրաստում և անգամ օգտագործում են այն զարդարանքի համար: Պրաս սոխը հրաշալի հավելում է աղցաններին, ապուրներին և մսին. այն կարող է օգտագործվել շոգեխաշած, խաշած վիճակում կամ վրան եռացրած ջուր լցնելուց հետո:
Պրաս սոխի հանրահայտությունը
Ամենամեծ տարածումը պրասն ունի Հոլանդիայում: Այնտեղ այն կիրառվում է ամեն օր, իսկ շոգեխաշած պրաս սոխը հանդիսանում է հոլանդական ֆիրմային կերակուր: