100գ պղպեղ – 26 ԿԿալ
Ուշադրություն ակտիվ և պասիվ ծխողներին՝ մենյուի մեջ պղպեղի առկայությունը նվազեցնում է թոքերի քաղցկեղի և էմֆիզեմայի զարգացման վտանգը:
Գույնզգույն պրոֆիլակտիկա
Բոլոր բանջարեղեններից պղպեղն ամենահարուստն է C վիտամինով՝ մաղադանոսից հետո: 200գ պղպեղն ապահովում է մեծահասակ մարդու համար օրական անհրաժեշտ C վիտամինի պահանջը: Բացի C վիտամինից, պղպեղը պարունակում է A վիտամին, ինչը մահացու կոկտեյլ է ազատ ռադիկալների համար: Այդ հրաշալի դուետը կանխում է խոլեստերինի կուտակումը՝ պաշտպանելով սկլերոզից և սրտային հիվանդություններից: Բացի այդ, այն կանխարգելում է չարորակ ուռուցքների, կատարակտայի և արթրիտի առաջացումը:
Սուր՝ ինչպես ածելին…
Մի անգամ Ամերիկայում...
Պղպեղը համարվում է Ամերիկայի ամենահին մշակաբույսը: Հետազոտողները բացահայտել են, որ այն աճեցվում էր դեռ հինգ հազար տարի առաջ: Պղպեղի հայրենիքը Պերուն է: Եգիպտացորենի, լոբու և դդումի հետ մեկտեղ այն Ամերիկայի հիմնական բանջարեղեններից էր մինչ Կոլումբոսի գալը: Վերջինիս բժշկի շնորհիվ այն բերվեց Եվրոպա: 16րդ դարից սկսած պղպեղը տարածվեց ողջ Եվրոպայով և իր տեղը գտավ միջերկրածովյան և բալկանյան խոհանոցում: Ավելին, պղպեղը հունգարացիների ազգային բանջարեղենն ու համեմունքն է:
Երաժշտական բանջարեղեն
Պղպեղի կծու տեսակներից մեկը կրում է Cascabel անվանումը, ինչը նշանակում է "զանգակների ղողանջ”՝ թափահարելիս դրա հանած ձայնի պատճառով: