100գ պատիճավոր լոբի - 24 ԿԿալ
Պարունակում է ֆոլաթթու, հանքային աղեր, մանրաթելեր, ցինկ, կալիում, պրովիտամին A, վիտամին C և E:
Բավականին այլ
Պատիճավոր լոբու պատրաստման եղանակը (ամբողջությամբ, պատիճի մեջ) առանձնացնում է այն լոբու բազմաթիվ այլ տեսակներից:
Ճառագեք գեղեցկություն
Այն պարունակում է զգալի քանակությամբ վիտամին C, պրովիտամին A, B խմբի վիտամիններ, վիտամին E, ֆոլաթթու, հանքային աղեր և դիետիկ մանրաթելեր:
C, A, E վիտամինները և ցինկն արդյունավետորեն հակազդում են ազատ ռադիկալներին և մեր մաշկին հաղորդում են առողջ ու երիտասարդ տեսք:
Առողջ սիրտ
Մանրաթելերի, ֆոլաթթվի, մագնեզիումի և կալիումի համադրությունը պատիճավոր լոբու մեջ նվազեցնում է սրտի կաթվածի վտանգը:
Մատղաշ ու նուրբ
Սկզբում ուտում էին միայն այս բանջարեղենի սերմերը: Լոբու մատղաշ պատիճների համտեսումը սկսվեց իտալացիների կողմից (17-րդ դարում): Նրանք հավաքում էին մատղաշ լոբին` ամեն 24 ժամը մեկ ստուգելով բանջարանոցը, որպեսզի լոբին շատ չհասնի: Ժամանակի ընթացքում այգեգործները աճեցրեցին նուրբ պատիճով մի տեսակ, որը կոչվեց Ֆրանսիական լոբի:
Յուղալոբի
Դեղին պատիճավոր լոբին ֆրանսիացիների կողմից անվանվում է յուղալոբի, հավանաբար իր գույնի և բերանի մեջ հալվելու հատկության համար:
Ձեր կատարյալ կազմվածքի համար
Դեղին և կանաչ պատիճավոր լոբիներն աճեցվում են իրենց ուտելի պատիճների համար: Դրանք դիետիկ խոհանոցի կարևոր տարր են: Այնքան հարուստ չեն սպիտակուցներով, որքան լոբու մյուս տեսակները, բայց ավելի շատ վիտամիններ են պարունակում: Շնորհիվ չոր լոբիների համեմատ մանրաթելերի ավելի քիչ պարունակության՝ դրանք ցածր կալորիականություն ունեն և հեշտ են մարսվում: Եկեք ուտենք պատիճավոր լոբի և մեր կազմվածքը կդառնա նրանց նման: