100գ նեխուր – 18 ԿԿալ
Ճնշման կարգավորիչ
Չինական բժշկության մեջ նեխուրն օգտագործվում էր որպես բարձր ճնշման դեղ: Հետազոտությունները հաստատել են, որ նեխուրի մեջ կան նյութեր, որոնք կարգավորում են զարկերակային ճնշումը:
Բարձրացնում է իմունիտետը
Նեխուրը պարունակում է С վիտամին, որն ազդում է մեր իմունային համակարգի վրա՝ նպաստելով բորբոքումներ և մրսածության դեմ դիմադրողականության բարձրացմանը:
Լավ ինքնազգացողության համար
Բուժիչ հատկություններն առավել բնորոշ են հում նեխուրին: Այն օգտակար է ստամոքսի հիվանդությունների, ռևմատիզմի, ճարպակալման, միզապարկի հիվանդությունների դեպքում: Նեխուրից պատրաստված աղցաններն ու հյութերը հիանալի միջոց են լավ ինքնազգացողության համար՝ դրանք արդյունավետ կերպով մաքրում են օրգանիզմը տոքսիններից:
Բնական աֆրոդիզիակ
Նեխուրը ծագում է վայրի բույսից, որն աճում է Եվրոպայում և Ասիայում՝ ճահճային միջավայրում: Ի սկզբանե այն օգտագործվում էր որպես դեղաբույս, ինչպես նաև ծառայում էր որպես սեղանի զարդարանք: Միայն 17րդ դարում այն սկսեց օգտագործվել իր ուղիղ նշանակությամբ: Այն Ամերիկա հասավ 19րդ դարի սկզբում: Այսօր այն աճեցվում է երկու տարբերակով՝ արմատային և կոթունավոր: