Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Մունգ լոբու ծիլեր

100գ մունգ լոբու ծիլեր - 14 ԿԿալ

Պարունակում են շատ վիտամին С, В խմբի վիտամիններ, Е վիտամին, երկաթ և կալիում:

Վերականգնում է ուժերը

Ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հոգնած ժամանակ կամ գարնանային ավիտամինոզի շրջանում մենյուի հիանալի լրացում կդառնան մունգ լոբու ծիլերը, որոնք կնպաստեն նաև այլ սննդանյութերի յուրացմանը:

Յուրացվում է մի վայրկյանում

Սերմերը պարունակում են սպիտակուց, ճարպեր և օսլա, որոնք հեշտ են յուրացվում օրգանիզմի կողմից:

Մոդայիկ ծիլեր

Մունգ լոբին աճեցվում է Չինաստանում արդեն 3000 տարի: Չոր սերմերը բազմաթիվ ուտեստների բաղադրիչ են, դրանցից պատրաստում են նաև թափանցիկ չինական լապշա:

Օրգանիզմի վրա դրանց դրական ազդեցության մասին Ասիայում հայտնի էր մի քանի հազար տարի: Այս ծիլերն օգտագործելու նորաձևությունը Եվրոպա եկավ 20րդ դարի 70-ական թվականներին Ամերիկայից:  
Չինական բժշկության մեջ մունգ լոբու ծիլերն ավելացնում են բարձր ճնշման համար խոտաբույսերի խառնուրդներին: Դրանք նույնիսկ որոշ հակաթույների բաղադրիչ են: 
Ներկայումս այս ծիլերի ամենախոշոր արտադրողներն ու սպառողներն են Չինաստանը, Հնդկաստանը և ԱՄՆ-ն: 

Արժե փորձել

Մունգ լոբու ծիլերը հիանալի հավելում են աղցաններին, բանջարեղենային ռագուներին և ապուրներին: Չինական խոհանոցի դասական բաղադրատոմսերից է սխտորի, կանաչ սոխի և կոճապղպեղի հետ տապակած ծիլերից ուտեստը՝ աղի կամ ապխտած ձկան հետ: 

Մատուցման կանոններ

Չինական խոհանոցում, որպեսզի ծիլերից պատրաստված կերակուրը գեղեցիկ տեսք ունենա, դրանց ծայրերը պոկում են:



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Գարնանային կրոկետներ
Գարնանային կրոկետներ

Գարնանային կրոկետների բաղադրատոմս:

20 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ