100գ բեղիկավոր լոբի – 385 կկալ
Պարունակում է սպիտակուցներ, մանրաթելեր, կալցիում, ֆոսֆոր, երկաթ, B խմբի վիտամիններ:
Մեքսիկական գեղեցկուհի
Առաջ է եկել Մեքսիկայից, որտեղ հայտնի է ավելի քան 2000 տարի: Իր գեղեցիկ ծաղիկների և տպավորիչ բարձրության համար (մինչև 4 մետր) սկզբում (մինչև 17-րդ դարը) այն աճեցրել են որպես դեկորատիվ բույս: Վարդագույնին մոտ պատիճները պարունակում են կարմիր կետիկներով մինչև 10 սերմեր: Կարող եք այն աճեցնել ձեր տան այգով մեկ և ուտել պատիճները, երբ դրանք դեռ մատղաշ են, կամ սպասել երբ կհասնեն, և ուտել գունավոր սերմերը: Ի դեպ դրա ծաղիկները նույնպես ուտելի են:
Համընդհանուր բանջարեղեն
Այն կարելի է ավելացնել տարբեր կերակրատեսակներին, աղցաններին կամ մատուցել որպես առանձին ճաշատեսակ: Այն լավ է համադրվում սոխի, լոլիկի և թյունա ձկան հետ: