100գ մաղադանոս – 60 ԿԿալ
Մաղադանոսը պարունակում է A1, B1, B2, C և E վիտամիններ, ինչպես նաև նատրիում, ֆոսֆոր, երկաթ և մագնեզիում:
Մաղադանոսը խոհանոցում
Մաղադանոսի արմատը հաճախ օգտագործում են ապուրների և աղցանների մեջ: Դրա բուրավետ տերևները հանրահայտ համեմունք են և կարևոր տեղ են զբաղեցնում խոհանոցային խոտաբույսերի մեջ, ինչպես նաև օգտագործվում են պատրաստի կերակուրների զարդարման համար: Մաղադանոսը հայտնի է ողջ աշխարհում և բարձր է գնահատվում իտալական, ֆրանսիական և արաբական խոհանոցներում:
Բուժիչ բույսեր
Մաղադանոսի տերևները պարունակում են շատ պրովիտամին А: Դրա մեջ պարունակվում է նաև երկաթ և վիտամին C, ինչը նպաստում է վերջինիս յուրացմանը: Մաղադանոսը խորհուրդ է տրվում օգտագործել երկաթով հարուստ այլ մթերքների հետ: Այն դրական է ազդում մարսողական և միզասեռական համակարգերի վրա, խթանում է աղեստամոքսային տրակտի աշխատանքը և ունի հականեխիչ ազդեցություն:
Չորացրած թե՞ սառեցված
Մաղադանոսի տերևները կարելի է սառեցնել կամ չորացնել, սակայն սառեցված մաղադանոսն ավելի լավ է պահպանում իր սննդարար արժեքը, գեղեցիկ գույնը և բույրը՝ ինչպես և սառեցված բանջարեղենի մեծամասնությունը:
Մաղադանոսն առողջության համար
Մաղադանոսի ցանկացած մաս արժեքավոր է և օգտագործվում է բուսաբուժության մեջ: Մաղադանոսի արմատը (Radix Petroselini), պտուղը (Fructus Petroselini), կանաչին (Herba Petroselini) և յուղը (Oleum Pertroselini) հանդիսանում են դեղերի և թուրմերի հայտնի բաղադրիչներ: