Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Լոլիկ

100գ լոլիկ - 19 ԿԿալ

Պարունակում է արժեքավոր մանրաթելեր, ինչպես նաև կալցիում, կալիում, ֆոսֆոր և շատ А, В, С և Е վիտամիններ:

Անձնական բժիշկ, տնային ֆիտնես

Ապացուցված է ոչ միայն լոլիկի բուժիչ դերը սրտի և երիկամների համար, այլև դրա երիտասարդացնող ազդեցությունը մաշկի վրա:

Ազգային սիրելին

Հանդիսանում է աշխարհում ամենասիրված բանջարեղեններից մեկը: Ամենից օգտակարը հում լոլիկներն են: Ամերիկացի դիետոլոգների կարծիքով, ամեն օր օգտագործվող մեկ բաժակ լոլիկի հյութը կապահովի ձեր օրգանիզմի առողջությունը, գեղեցկությունը և երիտասարդությունը: Լոլիկը խորհուրդ է տրվում նիհարելու դիետաների, շաքարախտի և երիկամների հիվանդությունների ժամանակ:

Դուք կսիրեք հասած լոլիկ

Հասած լոլիկների կարմիր գույնը պայմանավորված է լիկոպինի առկայությամբ: Այս բնական պիգմենտն ապահովում է սկլերոզից և ուռուցքներից պաշտպանություն, և հատկապես նվազեցնում է շագանակագեղձի քաղցկեղի առաջացման վտանգը: Ապացուցված է, որ այն ավելի լավ է յուրացվում ապուրների և սոուսերի մեջ, քան թարմ լոլիկների: 

Սիրո խնձոր

Երբ լոլիկը գրավեց Եվրոպան, այն համարում էին աֆրոդիզիակ: Ֆրանսիացիներն այն անվանում էին «pomme d’amour», ինչը թարգմանաբար նշանակում է «սիրո խնձոր»:

Առեղծվածային լատինաամերիկացին

Լոլիկը սերում է Լատինական Ամերիկայից: Այն Եվրոպա է բերվել 16րդ դարում: Սկզբում այն աճեցվում էր որպես դեկորատիվ բույս, քանի որ համարվում էր, որ այն թունավոր է: Իտալացիներն առաջինն էին, որ գնահատեցին լոլիկի համը՝ չնայած այն հանգամանքին, որ նույնիսկ 18րդ դարում այն ավելի հաճախ հայտնվում էր վհուկների կաթսայում, քան ճաշի սեղանին: Լոլիկն ԱՄՆ բերվեց իտալացի և ֆրանսիացի ներգաղթյալների կողմից:

Տոմատինա

Վալենսիայի մոտ գտնվող Բունոլ փոքրիկ իսպանական քաղաքն ամեն տարվա օգոստոսի վերջին չորեքշաբթի օրը դառնում է լոլիկներով մենամարտի կենտրոն. դա Լա Տոմատինա կոչվող տոնն է: Այդպես է վերջանում մեկ շաբաթ տևող ֆիեստան: Տոնի նախօրեին պատրաստում են լոլիկներով բարձած բեռնատարներ, որոնք հաջորդ օրվա առավոտյան ժամը 11ից մտնում են քաղաքի գլխավոր հրապարակ: Մենամարտողները սկսում են 2 ժամ տևող «արյունոտ» մարտը: Դրանից հետո կարելի է լողանալ գետում և համտեսել հանրահայտ պայելյան՝ տեղական անմահական գինով:



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Պաելյա՝ իսպանական խոհանոցի դասական ուտեստ

Պաելյա՝ իսպանական խոհանոցի դասական ուտեստ

Վալենսիայում սկիզբ առնող՝ իսպանական խոհանոցի դասական ուտեստի՝ Վալենսիական ձևով պատրաստված պաելյայի բաղադրատոմս:

6 անձի համար ավելի, քան 45 րոպե Բարդ
Բրինձ լոբու հետ կարիբյան ձևով

Բրինձ լոբու հետ կարիբյան ձևով

Կարիբյան ոճով լոբով բրնձի պատրաստման բաղադրատոմս:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ
Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցան

Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցան

Տապակած սմբուկով, սոխով և լոլիկներով աղցանի բաղադրատոմս:

8 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության
Դոներ քեբաբ

Դոներ քեբաբ

Տավարի մսից թուրքական ուտեստ, որը մատուցվում է էկմեկ հացի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Պարզ

Այս բանջարեղենը պարունակող արտադրանք

Պահածոյացված սպիտակ լոբի տոմատի սոուսի մեջ

Պահածոյացված սպիտակ լոբի տոմատի սոուսի մեջ

400 գ