100գ կծու կարմիր պղպեղ – 40 ԿԿալ
Չիլի պղպեղը պարունակում է նատրիում, կալիում, կալցիում, մագնեզիում, բետա-կարոտին, ինչպես նաև B1, B2, B6, C և E վիտամիններ:
Համաշխարհային համեմունք
Չիլի համեմունքը հայտնի է ողջ աշխարհում, այն գնահատվում է շատ խոհանոցներում, օրինակ՝ հնդկական և մեքսիկական: Հաճախ օգտագործվում է չորացրած և փոշիացրած տեսքով, բայց կարելի է հանդիպել նաև հում կամ մարինացված վիճակում: Կծու կարմիր պղպեղն ընդգծում և ուժեղացնում է ուտեստների համը, հայտնի է նաև դրա տաքացնող հատկությունները: Ավելի ու ավելի հաճախ ենք այն հանդիպում քաղցրավենիքի և աղանդերի հետ՝ ինչպիսիք են ավանդական կամ տաք շոկոլադը:
Կծու և օգտակար
Կծու կարմիր պղպեղը պարունակում է կապսաիցին՝ ալկալոիդ, որով պայմանավորված է դրա կծու համը: Այս նյութն ունի նաև օգտակար հատկություններ և օգտագործվում է ցավազրկող և տաքացնող քսուքների արտադրության մեջ: Այս ալկալոիդը խթանում և արագացնում է նյութափոխանակությունը: Չիլին կարող է օգտակար լինել նիհարելու դիետաներ պահողների համար: Անցկացվում են նաև քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի համար կապսաիցինի օգտագործման վերաբերյալ հետազոտություններ: Կծու կարմիր պղպեղը նաև ասկորբինաթթվի, այսինքն C վիտամինի աղբյուր է:
Սքովիլի սանդղակ
1912 թվականին ամերիկացի քիմիկոս Ուիլբուր Սքովիլը մշակեց Սքովիլի սանդղակը՝ նախատեսված սննդի՝ հատկապես չիլի պղպեղի կծվության չափման համար: Վերջինիս կծվությունը հասնում է տարբեր աստիճանների՝ կախված դրա տեսակից և կապսաիցինի պարունակությունից:
Կծու պղպեղն ինքպաշտպանության համար
Կապսաիցինն օգտագործվում է նաև արցունքաբեր գազի արտադրության համար: Կապսաիցինի հատկությունները կիրառելի են ինքնապաշտպանության համար: Կարևոր է հիշել խնամքով լվանալ ձեռքերը կծու պղպեղին դիպչելուց հետո: Վերջինիս նույնիսկ աննշան հպումն աչքերին, լորձաթաղանթին, մաշկի նուրբ հատվածներին կարող է տհաճ հետևանքներ ունենալ: