Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Կոտեմ

100գ կոտեմ – 11 ԿԿալ

Հարուստ է հեշտ յուրացվող յոդով, պարունակում է A, B1, B2, E, PP վիտամիններ, ծծումբ, քրոմ, մագնեզիում, կալիում, մանգան և կալցիում:  

Այգում և բնակարանում

Կոտեմի ծիլերը կարելի է աճեցնել տանը՝ տարվա ցանկացած եղանակին: Կոտեմն աճում է մինչև 30-60սմ: Դրա տերևները ևս համեղ են, այդ իսկ պատճառով, աճեցնելով այն ձեր այգում, դուք կունենաք տարբեր ճաշատեսակների համար հիանալի բաղադրիչ: Կոտեմը կտրատում են կանաչ սոխի պես: Այն հիանալի հավելում է կաթնաշոռին, ապուրներին, աղցաններին կամ կարագով հացին:

Բուժիչ հատկություններ

Կոտեմն օգտագործվում է որպես գրգռված մաշկի և աղեստամոքսային համակարգի հիվանդությունների համար դեղ, որն ունի նաև բերանի խոռոչն ախտահանելու հատկություն: Այն պետք է ներառված լինի հղի կանանց, երեխաների և ֆիզիկապես թույլ մարդկանց սննդակարգում: Սակայն կոտեմը չափից շատ օգտագործել խորհուրդ չի տրվում, քանի որ այն ունի ուժեղ միզամուղ հատկություն: 

Միջոց պեպենների դեմ և գեղեցիկ մազերի համար

Կոտեմը հանդիսանում է հրաշալի կոսմետիկ միջոց. այն բարելավում է մաշկի և եղունգների վիճակը, պայքարում մաշկի ցանի և էկզեմայի դեմ: Ֆրանսուհիները կոտեմի հյութով տրորում են պեպենները և տարիքային պիգմենտային հետքերը, քանի որ այն ունի ուժեղ սպիտակեցնող ազդեցություն:

Նվեր փարավոններին

Կոտեմը Եվրոպա է հասել դեռևս վաղ ժամանակներում, այն աճեցնում էին Հունաստանում և Հռոմում: Հին Եգիպտոսում այն բարձր էր գնահատվում՝ որպես բույս, որն ընդունված էր ընձայել բուրգերում հանգչող փարավոններին: