100գ կորաք - 23 ԿԿալ
Պարունակում է մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ (ռուտոզիդ կենսաֆլավոնոիդ), զգալի քանակությամբ նատրիում և փոքր չափով C վիտամին:Էկզոտիկ համեմունք
Կորաքի ծաղիկները մարինացվում են տարբեր կերպով՝ օգտագործելով բուսայուղ, քացախ, մարինադ: Այս կերպ պատրաստված կորաքն օգտագործվում է միջերկրածովյան խոհանոցի բազմաթիվ ճաշատեսակների մեջ: Իր յուրօրինակ և ուժեղ համի շնորհիվ այն օգտագործվում է որպես համեմունք: Այն նաև օգտագործում են աղցանների և պիցցաների սոուսի բաղադրության մեջ: Ֆրանսիական խոհանոցում կորաքի սոուսը կամ մի գդալ կորաքի ավելացմամբ սպիտակ սոուսը մատուցվում է խաշած մսի հետ: Կորաքը պետք չէ հասցնել եռման ջերմաստիճանի, քանի որ այն կորցնում է իր անկրկնելի համը: Ավելի է լավ է ավելացնել կորաքն այն ժամանակ, երբ սոուսը տաք է:Ժողովրդական աֆրոդիզիակ
Կորաքը վերացնում է փորի ուռածությունը, ունի հակառևմատիկ ազդեցություն, որը բարելավում է լյարդի աշխատանքը: Կորաքի թփի արմատներից և կեղևից պատրաստված թուրմն ունի բուժիչ ազդեցություն և օգտագործվում է սակավարյունության և արթրիտի բուժման համար: Համաձայն ժողովրդական բժշկության՝ տղամարդկանց կողմից կորաքի օգտագործումը կարող է օգնել իմպոտենցիայի բուժմանը:
Վաղանցուկ ժամանակի աստվածաշնչյան խորհրդանիշ
Կորաքի ծաղիկը ծաղկում է միայն մեկ օր՝ առավոտից մինչև հետկեսօրյա ժամ: Հենց նույն օրն էլ ձևավորվում է դրա պտուղը: Այդ իսկ պատճառով կորաքը հանդիսանում է արագ սլացող ժամանակի աստվածաշնչյան խորհրդանիշ: Հետաքրքիր է, որ այս բույսը կաղամբի մոտ ազգականն է:Աղի փոխարեն...
Կորաքի այրված արմատների մոխիրը կարող է օգտագործվել որպես աղի աղբյուր: