Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Խավարածիլ

100գ խավարածիլ – 16 ԿԿալ

Խավարածիլը պարունակում է մագնեզիում, կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, նատրիում, B խմբի վիտամիններ, C վիտամին և կարոտին:

Խավարածիլի գայթակղությունը

Խավարածիլն առաջին գարնանային պտուղներից է, որը գրավում է իր թարմությամբ: Սննդի մեջ օգտագործվում են խավարածիլի կանաչ կամ կարմիր ցողունները: Այն ունի բնորոշ թթու և սառեցնող համ և հանդիսանում է հիանալի հիմք՝ հյութերի, կոմպոտների և թխվածքների համար լցոնի պատրաստման համար: Դրանից կարելի է նաև պատրաստել դոնդող, կիսել կամ զովացուցիչ ըմպելիքներ:  

C վիտամին

Խավարածիլը հայտնի է երկաթի և С վիտամինի հարուստ պարունակությամբ: Այն նպաստում է մարսողությանը, բուժում է գաստրիտը, լավացնում է ախորժակը: Այն հատկապես բարելավում է աղիների գալարակծկանքը՝ մաքրելով այն: Խավարածիլը խթանում է ստամոքսահյութի և լեղիի արտադրությունը՝ արագացնելով նյութափոխանակությունը: Այն նաև կիրառվում է ճարպակալության դեմ պայքարի համար: Սակայն խավարածիլը պարունակում է թրթնջկաթթու, ինչի պատճառով առաջանում է դժվար լուծվող կալցիումի օքսալատ, որը կարող է նստվածք դառնալ երիկամային քարերի տեսքով: Այդ պատճառով այն խորհուրդ չի տրվում օգտագործել հաճախ և մեծ քանակություններով: Արթրիտով, երիկամաքարային հիվանդությամբ և աղեստամոքսային տրակտի հիվանդություններով տառապող մարդկանց ևս խորհուրդ չի տրվում օգտագործել խավարածիլ:  

Օտարը Վոլգայի ափերից

Հետաքրքիր է այս բանջարեղենի ծագումը: Չինական խոհանոցից, որտեղ վերջինս հայտնի էր շուրջ 3000 տարի, այն հասավ մինչև Վոլգայի ափերը, որտեղից էլ տարածվեց դեպի Հին Հունաստան և Հին Հռոմ: Հունարեն խավարածիլին ասում են «ռաբարբարոս», ինչը թարգմանաբար նշանակում է «օտարը Վոլգայի ափերից»:

Գինի և զարդարանք

Խավարածիլն օգտագործվում է մրգային գինիների արտադրության մեջ: Այն հաճախ օգտագործում են որպես դեկորատիվ բույս: