Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Կարտոֆիլ

100գ կարտոֆիլ - 90 ԿԿալ

Կարտոֆիլը հանդիսանում է հետևյալ վիտամինների աղբյուր՝ B1, B2, B6, PP և C: Այն պարունակում է նաև սպիտակուց, ածխաջրեր, կալցիում, կալիում, ֆոսֆոր և մագնիում:  

Սատանայական բույս և դեկորատիվ զարդարանք

Հնդկացի ցեղերը կարտոֆիլն օգտագործում էին դեռևս հազարավոր տարիներ առաջ: Այս մթերքը բերվեց Եվրոպա միայն 16րդ դարում: Կարտոֆիլի օգտագործումը համարվում էր բազմաթիվ հիվանդությունների տարածման պատճառ: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև դրա ծաղկի համար, կարտոֆիլը դարձավ դեկորատիվ բույս և շարունակեց համարվել այդպիսին 17-18րդ դարերում:  

Պատրաստման եղանակները

Այսօր անհնար է պատկերացնել աշխարհի խոհանոցներն առանց կարտոֆիլի: Կարտոֆիլը կալորիական մթերք չէ. այն պարունակում է 5 անգամ ավելի քիչ կալորիա, քան մակարոնեղենը և շիլաները: Ամենից շատ հանքային նյութեր և վիտամիններ կուտակված են կեղևի տակի հատվածում, իսկ միջուկում հիմնականում պարունակվում է օսլա: Կարտոֆիլը հարմար է տապակելու, կեղևով եփելու, խորովելու, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ օգտագործման համար: Վերջերս ստացված տարատեսակն է ալյուրաշատ կարտոֆիլը, որը շատ հեշտ է փշրվում: Այն հարմար է օգտագործել ֆարշի, կարտոֆիլի գնդիկների, խյուսի պատրաստման և ապուրների խտացման  համար:

Կարտոֆիլը՝ աֆրոդիզիակ

Երբ դեռ կարտոֆիլը նորույթ էր Եվրոպայում, այն համարվում էր իմպոտենցիայի բուժման արդյունավետ միջոց և աֆրոդիզիակ: Մարդիկ պատրաստ էին մեծ գումարներ վճարել դրա համար՝ այսօրվա վերահաշվարկով շուրջ 2000 դոլար մեկ կիլոգրամին:  
 
Թեթև և արժեքավոր

Կարտոֆիլի մեջ պարունակվող կալցիումը և կալիումը չեզոքացնում են կերակրի աղի վնասակար ներգործությունը մեր օրգանիզմի վրա: Մագնիումն իր հերթին դրական ազդեցություն է ունենում սրտի վրա, ինչի հետևանքով մենք ավելի թեթև ենք տանում սթրեսները: Այդ իսկ պատճառով  կարտոֆիլը խորհուրդ է տրվում հեշտությամբ սթրեսների ենթարկվող մարդկանց: Բալաստային նյութերը դրական ազդեցություն են ունենում աղեստամոքսային տրակտի աշխատանքի վրա: Ֆոսֆորն օգտակար ազդեցություն է ունենում ատամների և լնդերի վիճակի վրա, ինչպես նաև մասնակցում է օրգանիզմի աճի պրոցեսներին, այդ իսկ պատճառով այն շատ կարևոր է երեխաների սնվելու բուրգի մեջ: Երկաթը նպաստում է իմունիտետի ամրապնդմանը և կանխում վատ ինքնազգացողությունը:   



Բաղադրատոմսեր այս բանջարեղենով

Մի կրոբ՝ գրասենյակային կերակուր

Մի կրոբ՝ գրասենյակային կերակուր

Մի կրոբը թաիլանդական խրթխրթան տապակած լապշան է:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Կալալաատիկկո՝ ձկով ջեռեփուկ

Կալալաատիկկո՝ ձկով ջեռեփուկ

Կալալաատիկկոն Ֆինլանդիայում պատրաստվող ձկնային ջեռեփուկ է:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Կարտոֆիլով աղցան

Կարտոֆիլով աղցան

Աղցանի հիմքը խաշած կարտոֆիլն է, որին ավելացնում են բազմազան բաղադրիչներ՝ բեկոն, սոխ, լոլիկ, կանաչ ոլոռ, հավկիթ, եգիպտացորեն և նույնիսկ նարինջ:

4 անձի համար 30-45 րոպե Պարզ
Հյուցպոտ՝ պատմական կերակուր

Հյուցպոտ՝ պատմական կերակուր

Հյուցպոտը հոլանդական խոհանոցի ազգային ուտեստ է՝ կապված այդ երկրի պատմական անցյալի հետ:

4 անձի համար ավելի, քան 45 րոպե Միջին բարդության