100գ կանաչ ոլոռ – 79 ԿԿալ
Սպիտակուցների, ածխաջրերի, բջջանյութի գերազանց աղբյուր է, պարունակում է երկաթ, կալիում, ֆոսֆոր, ցինկ, B խմբի և C վիտամիններ:
Բարետես կազմվածք
Այն նվազեցնում է խոլեստերինի մակարդակը: Պաշտպանում է քաղցկեղից և լավ ազդեցություն ունի ոսկորների վրա:
Ամրապնդում է և պաշտպանում
Մեր մանկության սիրելի բանջարեղենը՝ ոլոռը, ոչ միայն շատ համեղ է, այլև ունի տարրերի եզակի համակցություն: Շնորհիվ B1, B2, B6 և C վիտամինների, ինչպես նաև երկաթի համակցության` այն հանդիսանում է հոգնածությունը, սակավարյունությունը, ուսման հետ կապված խնդիրները, իմունային համակարգի խանգարումները բուժելու միջոց:
Թագավորների սիրելին
Ոլոռը պատկանում է բանջարեղենի այն խմբին, որը հայտնի էր հնագույն ժամանակներում: Այն առաջին «ընտելացված» բանջարեղեններից մեկն էր, որը սկզբում մշակվում էր Մերձավոր Արևելքում և Բալկաններում: Օգտագործվում էր չոր սերմերի տեսքով մինչև 16-րդ դարը, երբ Իտալացի այգեգործները մշակեցին տեսակներ հում օգտագործելու համար: Լուի XVI-ը սիրում էր ոլոռը և կարգադրում, որ դրանք աճեցվեն Վերսալի իր այգիներում:
Ոլոռը և նախագահը
Ոլոռը Թոմաս Ջեֆերսոնի սիրելի բանջարեղեններից մեկն էր: Ամեն տարի նա կազմակերպում էր այս բանջարեղենի ամենավաղահաս բերքի մրցույթ: Մրցույթի հաղթողը հրավիրում էր մնացած մասնակիցներին իր տուն՝ հայտարարելով, որ ոլոռ ուտելու ժամանակն է:
Պրոֆեսորի օգնականը
Ոլոռի շնորհիվ Յ. Մենդելը հայտնագործեց գենետիկայի օրենքները:
Առաջամարտիկը թիթեղյա պահածոների մեջ
Ոլոռն առաջին բանջարեղենն է, որը պահածոյացվել է թիթեղյա տարայի մեջ: