100գ կաղամբ – 31 ԿԿալ
Պարունակում է ֆոսֆոր, մանգան, պղինձ, կալիում, կալցիում, երկաթ, նատրիում և A, B, C, E վիտամիններ:Բանջարեղենային դեղ
Դեռևս հին հռոմեացիները գնահատում էին կաղամբը որպես յուրահատուկ բանջարեղեն՝ կիրառելով այն մաշկի տարատեսակ բորբոքային վիճակների բուժման համար: Պարունակում է ծծմբային միացություններ, որոնք հիանալի ազդեցություն են ունենում մաշկի, եղունգների և մազերի վրա: Կաղամբը պարունակում է հակաքաղցկեղային և վահանաձև գեղձի աշխատանքին նպաստող նյութեր: Այն նաև կարող է կարգավորել մարմնի ջերմաստիճանը մինչև որոշակի աստիճան: Նպաստում է նաև մարսողական և շնչառական համակարգերի ճիշտ աշխատանքին: Ունի հակաբորբոքային, հականեխիչ և ցավազրկող ազդեցություն:Թթու դրած կաղամբ
Աղի մեջ դրված թարմ կաղամբը, որը ենթարկվում է ֆերմենտացիայի, այսինքն՝ թթու դրած կաղամբը, հանդիսանում է C վիտամինի, ֆիտոնցիդների, կալիումի, երկաթի և ցինկի անգին աղբյուր:Նիհարել՝ կաղամբ ուտելով
Վիտամիններով և հանքային աղերով հարուստ լինելը, ցածր կալորիականությունը և օրգանիզմի վրա դրական ազդեցությունը դարձնում են կաղամբը նիհարելու դիետաների կարևոր տարր, իսկ որոշ դիետաների դեպքում կաղամբն ունի ամենակարևոր դերը: