Կայքն օգտագործում է քուքիներ: Օգտվելով կայքից` Դուք համաձայնվում եք մեր քուքի քաղաքականությանը:
Փակել Իմանալ ավելին
Փակել Իմանալ ավելին

Հոռոմ-սամիթ

100գ հոռոմ-սամիթ – 69 ԿԿալ

Հոռոմ-սամիթը պարունակում է կալցիում, ֆոսֆոր, երկաթ և A, B1, B2, C և E վիտամիններ:

Բուրավետ անիսոն

Այս բանջարեղենի հետաքրքիր բույրը պայմանավորված է իր նուրբ անիսոնային երանգով: Հոռոմ-սամիթը կարելի է ուտել ինչպես հում վիճակում, այնպես էլ տապակել, շոգեխաշել, թխել կամ կոնֆիտյուր պատրաստել դրանից: Հիանալի կերպով համադրվում է ապուրների, ձկով ուտեստների և այնպիսի բանջարեղենի հետ, ինչպիսիք են ճակնդեղը, կարտոֆիլը, կաղամբը, բրոկկոլին կամ ծաղկակաղամբը: Աղցանների մեջ այն համադրվում է ձիթապտղի, կոլրաբիի, կարմիր սոխի, անչոուսների, ռուկկոլայի կամ խնձորի հետ: Հոռոմ-սամիթը կարելի է համեմել աղով, պղպեղով, կիտրոնի հյութով, սխտորով կամ ուրցով: Այն հրաշալի հավելում է մակարոնեղենի համար: 

Հազ, կաթնարտադրություն և աղեխիթեր

Հոռոմ-սամիթն ունի խորխաբեր ազդեցություն, խթանում է մարսողական համակարգի աշխատանքը և վերացնում կծկումները: Հոռոմ-սամիթով կաթը դրական ազդեցություն է ունենում գրիպի և մրսածության նախանշանների դեմ պայքարում: Հոռոմ-սամիթը խթանում է կրծքով կերակրող մայրերի կաթնարտադրությունը, իսկ նորածինների համար օգտակար է աղեխիթերի և փորի ուռածության դեպքում:

Աֆրոդիզիակ

Գնահատվում են նաև հոռոմ-սամիթի սերմերը, որոնցից պատրաստված թուրմն օգտագործվում է որպես ամրապնդող, ինչպես նաև մազերի աճին և վերքերի լավացմանը նպաստող միջոց: Դեռ վաղ անցյալում հոռոմ-սամիթը համարվում էր հիանալի բնական աֆրոդիզիակ: 

Դեմքի մաշկի խնդիրների դեպքում

Հոռոմ-սամիթն օգտագործվում է որպես յուղոտ մաշկի համար նախատեսված կոսմետիկ միջոցների, ինչպես նաև բերանի խոռոչի հիգիենայի միջոցների բաղադրիչ: