100գ հազար – 12 ԿԿալ
Կանաչը հանգստացնում է
Մագնեզիումի, քրոմի և ֆոլաթթվի պարունակության շնորհիվ հազարն ունի հանգստացնող, քնաբեր և հակադեպրեսիվ ազդեցություն:
Հոգ է տանում սրտի մասին, հանգստացնում է հոգին
Համարվում է, որ հազարը ստացվել է դառը տերևներով վայրի տեսակից, որն աճում է Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում: Այն աճեցվում էր դեռ մ.թ.ա. չորս հազար հինգ հարյուր տարի առաջ՝ դրա սերմերում պարունակվող յուղի համար: Պարսիկներն առաջինը գնահատեցին դրա տերևները, իսկ հռոմեացիները բուժիչ հատկություններ էին վերագրում դրան: Հետաքրքիր է, որ Օգոստոս Կեսար կայսրը հազարի պատվին զոհասեղան է կառուցել:
Աճեցրեք հաջողությունը
Չինաստանում համարվում էր, որ հազարի աճեցումը հաջողություն է բերում: Այն մատուցում էին հատուկ առիթներին՝ ծննդյան օրը կամ Ամանորին: