100գ գոնգեղ – 11 ԿԿալ
Պարունակում է գլյուկոզա, հանքային աղեր, B և C խմբի վիտամիններ:
Համեղ և մատչելի
Աճում է մեղմ և ցուրտ կլիմայական պայմաններում. այն պահանջկոտ բույս չէ և հեշտությամբ է դիմանում ցածր ջերմաստիճաններին: Գոյություն ունեն գոնգեղի բանջարեղենային և կերային տարատեսակներ: Այն շատ հայտնի էր այն ժամանակաշրջանում, երբ կարտոֆիլի աճեցումը դեռ տարածված չէր:
Գոնգեղը խոհանոցում
Գոնգեղը կարող է մատուցվել մսային ուտեստների հետ՝ կարտոֆիլի փոխարեն: Այն կարելի է խաշել, շոգեխաշել կամ թխել: Գոնգեղը նաև ապուրների և բանջարեղենային կերակուրների բաղադրիչ է: Նորվեգիայում այն տոնական ուտեստների պարտադիր բաղադրիչ է:
Գոնգեղը մոտ 90%-ով կազմված է ջրից, հիանալի կերպով հագեցնում է և ունի քիչ կալորիականություն: Այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում գեր և նիհարեցնող դիետաներ պահող մարդկանց: Հայտնի է նաև դրա՝ մաշկային հիվանդությունները և մազաթափությունը կանխող և մազերն ամրապնդող ազդեցությունը: Գոնգեղից օշարակը հանգստացնում է հազը: